Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2013 թվականի ապրիլի 4-ի 13-ի N 273-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» համատեղ հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08.12.2021թ. ընդունված օրենքն ուժի մեջ է մտել 25.06.2022թ.: Նշվածով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.06.2022թ. թիվ 933-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշման մեջ, որում ներառվել է նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը: Վերոգրյալից ելնելով՝ վերացել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2013 թվականի ապրիլի 4-ի թիվ 273-Ն համատեղ հրամանի անհրաժեշտությունը:
0 3042

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կնվազի թույլ տրված վարչական իրավախախտման համար վարչական տույժից խուսափելու հնարավորությունը, ինչը կհանգեցնի տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի նվազման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետության:
0 2900

Քննարկվել է 28.06.2022 - 13.07.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր կարգավորումներ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, 44-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ և 75-րդ հոդվածներում: Կարգավորումների նպատակն է անշարժ գույքերի միավորման կամ անշարժ գույքերի միավորների բաժանման դեպքերում իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի հասցեի որոշման պահանջի վերացումը:
1 3995

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.06.2022 - 14.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։ Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։ Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։  
53 6421

Քննարկվել է 28.06.2022 - 13.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Օրենքում՝ ՀՀ կառավարությանն իրավասություն տալով ընդունելու Օրենքով նախատեսված առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտեր: Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաև առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման:
0 2742

Քննարկվել է 27.06.2022 - 12.07.2022

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ամբողջ տեքստում «զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ» բառերը փոխարինել «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» բառերով
0 2818

Քննարկվել է 27.06.2022 - 12.07.2022

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «որոշմամբ» բառը և երկրորդ նախադասությունը:
0 2543

Քննարկվել է 24.06.2022 - 10.07.2022

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Oրենքով և որոշմամբ սահմանված մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք տրամադրել 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու հնարավորություն, վարկավորման պայմաններում նախատեսել համագործակցող կազմակերպության կողմից ապահովագրության գծով վճարի սահմանման առավելագույն չափը, համագործակցող կազմակերպություն ներկայացվող տեղեկանքում նախատեսել նաև որոշմամբ սահմանված լրացուցիչ երաշխիքների շրջանակներում վարկի մայր գումարի մարման պատրաստակամության մասին նշման կատարումը:
1 3727

Քննարկվել է 24.06.2022 - 10.07.2022

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
4 4871