Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնող սուբյեկտների շարքում ընդգրկված փաստաբանական գրասենյակների կողմից համակարգից օգտվող աշխատակիցների թիվը գործունեության ընթացքում ցանկացած պահի ավելացնելու հնարավորություն։
0 2337

Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ վարչապետի 2022 թվականի փետրվարի 18-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 196-Ա որոշման հավելվածի ցանկի 1-ին կետի պահանջների կատարում:
0 3693

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.06.2022 - 16.06.2022

««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ օրենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   Օ Ր Ե Ն Ք Ը    «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի  21-րդ հոդվածի  1-ին մասի 14-րդ կետն  ուժը կորցրած ճանաչել։   Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
0 3154

Քննարկվել է 01.06.2022 - 16.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բժշկական  կազմակերպություններում ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման և տրամադրման գործընթացը:
0 2741

Քննարկվել է 01.06.2022 - 16.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 163-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի արմատապես բարելավել քոլեջում մասնագետների պատրաստման մակարդակը, ուսումնական գործընթացի անխափան իրականացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:
1 2913

Քննարկվել է 31.05.2022 - 15.06.2022

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Գործող օրենսդրության համաձայն՝ հանրապետական գործադիր մարմինների, ներկայիս՝ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար որպես հիմք և լիազորող նորմ է հանդիսանում Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշումը, որն իր հերթին չի պարունակում որևէ լիազորող նորմ։ Առաջացած խնդրին լուծում տալու և գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում ավելացնել համապատասխան լիազորող նորմ:
0 2602

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.05.2022 - 15.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
0 2761

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.05.2022 - 15.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ Նախագծով նախատեսվում է նյութերը  ընդգրկել   Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը:
0 2742

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.05.2022 - 15.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր Քրական օրենսգրքի դրույթներին, հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
0 2711