Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.08.2022 - 23.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար:    Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:      Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում, կկարողանա օգտագործել հիբրիդային դասագիրք:
0 2641

Քննարկվել է 05.08.2022 - 20.08.2022

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2022 թվականին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 20 ծառայողի ծառայության ժամկետի ապահովման և վճարման ենթակա դրամական բավարարման գումարները ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, որի պատճառով խնդիր է առաջանում այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված համապատասխան գումարներ վճարելու հարցում: Առաջարկում ենք Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 20 քաղաքացիներին 2022 թվականի դրամական բավարարման գումարները վերաբաշխել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1070  Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառումից, քանի որ միջոցառման շրջանակներում դեռևս ծախսեր չեն իրականացվել: Տեղեկացնում ենք, նաև որ նշված միջոցառման համար լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա։
0 2470

Քննարկվել է 05.08.2022 - 21.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի 291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի 291-Ն որոշման ընդունման համար Կառավարության կողմից բացակայել է լիազորող նորմ, իսկ հետագայում նշված որոշման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելը հնարավոր չէր լինելու, ուստի նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» թիվ 291-Ն որոշման վերնագրում լրացում կատարել, իսկ ամբողջ տեքստում պետական մարմինների անվանումներն ուղղել:
0 2852

Քննարկվել է 05.08.2022 - 21.08.2022

««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերը մշակվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի հետ համագործակցությամբ։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու դատավարական կառուցակարգեր:
0 3439

Քննարկվել է 05.08.2022 - 21.08.2022

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարության հիմնական նպատակն է ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմների սահմանումը, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։ Այն նախանշում է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները: Ռազմավարությունը համապարփակ և բազմակողմանի փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են ոլորտային բարեփոխումների ուղղությունները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են՝ հաշվի առնելով  ազգային առանձնահատկությունները, անհրաժեշտ և հասանելի ռեսուրսներն ու գլոբալ մարտահրավերները՝ Հայաստանում ռազմավարության իրագործելիությունը ապահովելու նպատակով:   Ռազմավարության փաստաթղթի մշակումը հիմնված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության, Կառավարության 2021-2026 թվականի ծրագրի, ինչպես նաև տնտեսության զարգացման գերակայությունների, առաջնահերթությունների ու հնարավորությունների վրա՝ այն համապատասխանեցնելու պետության կողմից վարվող քաղաքականությանը, Կառավարության ծրագրով սահմանվող ընդհանուր ուղենիշներին` սահմանելով դրանց համահունչ զարգացման ռազմավարական նոր ուղղություններ:
0 3017

Քննարկվել է 04.08.2022 - 19.08.2022

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մշակել է ոլորտի տարեկան ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: 
5 3437

Քննարկվել է 04.08.2022 - 22.08.2022

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է  սահմանել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման կարգը, որը բխում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ազգային ռեֆերենս լաբորատորիաների համակարգ, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի  լուծել  պետական վերահսկողության ընթացքում ծագած վիճահարույց հարցերը և ստեղծել իրավական հիմք՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ոլորտում ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման համար, ինչը խիստ կարևոր է վստահելի և կայացած որակի ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից:
0 2704

Քննարկվել է 04.08.2022 - 19.08.2022

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին իրականացնելու գյուղատնտեսական նշանակության հողերի, առքուվաճառքի, վարձակալության, փոխանակման, ինչպես նաև հողերի շուկայի զարգացմանն ուղղված գործառույթներ:
0 2858

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.08.2022 - 19.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2022թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված  միջոցառումների ցանկում ընդգրկված միջոցառում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ: Բացի այդ առկա է անհրաժեշտություն Որոշման մեջ կատարելու նաև մի քանի այլ փոփոխություններ և լրացումներ, ներառյալ՝ տեխնիկական բնույթի, հիմք ընդունելով գործող պրակտիկան և օրենսդրությունը։
0 2377