Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2021թ. ապրիլի 08-ի թիվ 357-Ա որոշման կատարումից: Նախագծով առաջարկվում են կատարել փոփոխություններ   «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցնելով այն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ մասին պայմանագիր), ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ ապրանքային նշանների Պայմանագիր) դրույթներին: Բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսոըհետ՝ Օրենք) նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները կապված են ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հետ:
0 3288

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.09.2022 - 17.09.2022

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով, առաջարկվում է սահմանել հանրային շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ՝ ներառյալ օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերը, շինությունների ներսում ազդանշանի հաջող ներթափանցման հավանականության չափը, օպերատորի կողմից ծածկույթի գնահատման (այդ թվում՝ չափումների իրականացման) սկզբունքներն ու դրանք հանձնաժողով ներկայացնելու պահանջները։
0 2290

Քննարկվել է 01.09.2022 - 16.09.2022

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին», և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու և պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու պահանջով:
0 5349

Քննարկվել է 01.09.2022 - 17.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարա­բերությունների բարելավման անհրաժեշտությամբ՝ միտված կանոնների գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների բարելավմանը, նոր կարգավորումների սահմանմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերաշարադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված  «Խմելու ջուր» հասկացությունը, ինչպես նաև ուժը կորցված ճանաչել կանոնների 15-րդ և 22․1-րդ կետերով սահմանված՝ նոր բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերին առնչվող որոշ դրույթներ, որոնք փաստացի ներառվել են կանոնների նոր լրացվող՝ ֆիզիկական անձի նոր բաժանորդ դառնալու հնարավորություններն առավել ընդլայնող 22.1․1 կետում։ Բաժանորդին իրազեկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով լրամշակվել են պլանային ընդհատումների մասին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 70-րդ և վթարային կամ ֆորս մաժորի հետևանքով ընդհատման մասին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 71-րդ կետերը։ Առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումն առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու գործընթացն ավարտին հասցնելու նպատակով կանոնների 74-րդ կետը լրացվել է  3-րդ ենթակետով, որն իրավունք է ընձեռելու մատակարարին առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն բաժանորդի խոչընդոտելու դեպքում դադարեցնել նրան ծառայությունների մատուցումը: Կանոնները լրացվել է նաև 74.2 կետով, որով ամրագրվել է կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով բաժանորդին ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու մասին մատակարարին իրազեկելիս ծառայությունների մատուցումը վերսկսելու գործընթացը: Որպես առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումը առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու խնդրի լուծման ողջամիտ վերջնաժամկետ՝ կանոնների 89-րդ կետով ամրագրվել է 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ կանոնների 90-րդ կետով՝ կանոնների 42-րդ կետի հետ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև 26-րդ և 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը (կանոնների այս կետերը առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող բաժանորդ չլինելու դեպքում կորցնելու են իրենց գործնական նշանակությունը)՝ դրանց ուժը կորցնելու ժամկետը համապատասխանեցնելով կանոնների 89-րդ կետով ամրագրվելիք վերոնշյալ ժամկետին։
1 2820

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.09.2022 - 16.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է օրենքին համապատասխան տևական հիվանդության դեպքում՝ անկախ հաշմանդամության խումբ սահմանելու կամ վերանայելու հանգամանքից, երկարաձգել անաշխատունակության թերթիկը, եթե անձը շարունակում է մնալ անաշխատունակ։  Այսինքն, տևական հիվանդության դեպքում 80-րդ օրը բժիշկը անձին ուղեգրում է բժշկասոցիալական հանձնաժողով՝ անաշխատունակության թերթիկի երկարաձգման նպատակով՝ անկախ հաշմանդամության խմբի համար դիմելու հանգամանքից։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև որոշման 6-րդ հավելվածով սահմանված՝ օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար հիմք համարվելու կարգը։ Մասնավորապես առաջարկվում է, որ Առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալու համար անձը պետք է դիմի անձամբ, իսկ հղիության և ծննդաբերության դեպքում թույլտվություն տրվում է, եթե երեխան  ծնվել է օտարերկրյա պետությունում։    
1 2551

Քննարկվել է 31.08.2022 - 15.09.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպա­տակը ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքների՝ Հայաս­տանի Հանրապետություն ներմուծման և հետա­գա­յում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումար­ները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է:
2 3251

Քննարկվել է 31.08.2022 - 16.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» N 1038-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման կատարումն ապահովելու նպատակով  ՀՀ Կոտայքի մարզպետի 2022թ․ օգոստոսի 02-ի N 245-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու մասին բնակիչների ներկայացրած դիմումներին կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է որոշ անհամապատասխանություններ Որոշման N5 հավելվածի հետ կապված։ Նշված  անհամապատասխանությունները կարող են առաջացնել որոշակի խնդիրներ շահառուների համար՝  նոտարական կարգով վավերացման ենթակա բնակարանի /բնակելի տան/ առուվաճառքի պայմանագրի կնքման ընթացքում։
0 2131

Քննարկվել է 31.08.2022 - 15.09.2022

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները
0 3041