Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.01.2018 - 20.02.2018 «Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի չափանիշները: 3 0 0 4466
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.01.2018 - 01.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատասխանեցնել 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին: 1 0 0 4413
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.01.2018 - 05.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրների բնութագրման համար օրենսգրքով կիրառվող նոր եզրույթին և ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների աշխարհագրական տարածքների ցանկը: 1 0 0 4027
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.01.2018 - 30.01.2018 «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք Սահմանադրական փոփոխությունների արդյունքում և գործող պրակտիկայում առկա են որոշակի խնդիրներ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ լիազորող նորմերի բացակայությամբ և «փոխարինող նոտար» հասկացության վերաբերյալ տարընկալումների հետ կապված:Նախագիծն ուղղված է Սահմանադրության և օրենքների առանձին դրույթների իրականացումն ապահովելու համար ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու համար լիազորող նորմերի սահմանմանը, ինչպես նաև հստակեցվել է «փոխարինող նոտար» հասկացությունը: 8 1 0 4335
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 11.01.2018 - 26.01.2018 «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: 2 0 0 4073
Քննարկվել է 08.01.2018 - 26.01.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ բացի սննդամթերքից, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերից կսահմանվի նաև առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք այլ ապրանքների ցանկը և կսահմանվի դրանց նկատմամբ պետական վերահսկողություն և պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինները: 11 0 0 4202
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.01.2018 - 24.01.2018 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-Ի N 2305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, բարձրացնել փորձաքննություն կատարողների պատասխանատվությունը և խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել վարչարարությունը և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դրսևորումները, վերանայել խնդրահարույց դրույթները, ունենալ նմուշառման ակտ, որը ապահովում է նաև նմուշների ուղեկցումը: 3 2 0 3757
Քննարկվել է 29.12.2017 - 15.01.2018 «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչների սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ բացակայում է նշված համակարգի արդյունավետության գնահատման հնարավորությունը՝ համակարգի կողմից մատուցվող ծառայությունների հետագա բարելավման և ընդլայնման տեսանկյունից: Նախագծի ընդունման դեպքում սահմանվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները: 5 0 1 3988
Քննարկվել է 29.12.2017 - 18.01.2018 «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:Նախագծով հաստատվող հավելվածում սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: 2 2 0 4857