Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.07.2024 - 07.08.2024

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 2306

Քննարկվել է 23.07.2024 - 07.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆով կարգավորվում են էներգամատակարարմանն առնչվող հարաբերությունները։ Միաժամանակ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի  համաձայն՝ ի թիվս այլնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կարգավորման տիրույթում են գտնվում էներգետիկայի բնագավառը (որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը) և ջրային ոլորտը։ «Էներգետիկայի մասին» օրենքի և ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն` նշված բնագավառներում հանձնաժողովը կարգավորումն իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի, «Էներգետիկայի մասին» օրենքի և դրանց հիման վրա ընդունված իր իրավական ակտերի հիման վրա։ Ընդ որում, հիշյալ ակտերով էլ ներկայումս կարգավորվում են սպառող-մատակարար իրավահարաբերությունները, այդ թվում՝ նաև պայմանագրային։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է դեռևս 1998 թվականի մայիսի 5-ին, մինչդեռ դրա՝ էներգամատակարարման հարաբերությունները կարգավորող 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը մինչ օրս գրեթե չի վերանայվել, չնայած տվյալ ոլորտում տեղի ունեցած համակարգային փոփոխություններին (այդ թվում՝ օրինակ, էլեկտրաէներգետիկայի բնագավառում 2004 թվականից անցումը մեկ գնորդ – մեկ վաճառող մոդելին, 2022 թվականի փետրվար ամսից շուկայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում ազատական շուկայի մեկնարկը)։ Գործնականում ծագած խնդիրների լուծման, գործող կարգավորումների բարելավման նպատակով երկրում ոլորտի զարգացմանը համահունչ ճյուղային օրենքները և դրանց հիման վրա ընդունված հանձնաժողովի իրավական ակտերը բազմիցս ենթարկվել են փոփոխությունների, այն պարագայում, երբ նշված փոփոխությունները միշտ չէ, որ արտացոլվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներում, ինչով պայմանավորված էլ վերջինիս նորմերը ներկայումս, ըստ էության, անգամ գործնական կիրառում չունեն։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա են համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող ոչ միայն կրկնվող, այլև տարաբնույթ մեկնաբանության տեղիք տվող իրավանորմեր։ Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը (պարագրաֆի վերնագիրը և օրենսգրքի 550-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ,  իսկ 551-560-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել) և նախատեսել, որ էներգամատակարարման ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի ձևի, դրանց կնքման և ժամկետի երկարաձգման, փոփոխման, լուծման, պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության, մատակարարվող էներգիայի և մատուցվող ծառայությունների քանակի, որակի և վճարման կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ճյուղային օրենքներով, հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերով։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ հանձնաժողովը ճյուղային օրենքների համաձայն՝ ոչ թե հրատարակում է, այլ սահմանում է պայմանագրերի օրինակելի ձևերը, «Էներգետիկայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասի խմբագրական համապատասխանությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասում «հրատարակել» բառը փոխարինել «սահմանել» բառով։
Մնաց {days} օր
0 4316

Քննարկվել է 22.07.2024 - 06.08.2024

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով  առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով։
Մնաց {days} օր
0 3198

Քննարկվել է 22.07.2024 - 06.08.2024

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) ՀՕ-338-Ն օրենքով լրացվել է 7․1-ին հոդված, որով ամրագրվել են բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կանոնակարգող դրույթներ (ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 1-ից): Օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասով Կառավարությանը վերապահվել է լիազորություն սահմանելու տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը: «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի օրենքի պահանջները և բժշկական կազմակերպությունների համար կսահմանվեն օրենքից բխող այն պահանջները, որոնք վերջիններս պարտավոր կլինեն ապահովել իրենց կազմակերպությունների որոշ տարածքներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման դեպքում: Մասնավորապես` կսահմնավեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսագրությունների հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ:
Մնաց {days} օր
0 4374

Քննարկվել է 19.07.2024 - 03.08.2024

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն Հայաստանի Հանրապետության տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։
Մնաց {days} օր
0 3211

Քննարկվել է 19.07.2024 - 04.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դավիթ Արմանի Մակյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալով կապահովվի նրա սպորտի բնագավառում ունեցած նվաճումների համար տարկետման ստանալու հնարավորությունը և կնպաստի նրա բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:
Մնաց {days} օր
0 2891

Քննարկվել է 19.07.2024 - 09.08.2024

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 224-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 224-Ն հրամանը:
Մնաց {days} օր
0 3210

Քննարկվել է 19.07.2024 - 09.08.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ
Մնաց {days} օր
0 2905

Քննարկվել է 19.07.2024 - 04.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Անհրաժեշտություն է առաջացել հայտարարված 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով երկարաձգել զորակոչի անցկացման ժամկետը։
Մնաց {days} օր
0 4345
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: