Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.12.2025 - 24.12.2025

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՈՐԱԿԻ) ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող պայմանագիր կնքելու կարգավորումների արդյունքում ակնկալվում է նաև ապահովել միատեսակ, թափանցիկ և կանխատեսելի պայմանագիր կնքելու իրավական ընթացակարգ, բարձրացնել առողջապահական ծառայությունների մատուցման որակը, ապահովել ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, այդ թվում՝ որակի, հասանելիության և անվտանգության մասով, չընդգրկել ցանկում այն կազմակերպություններին, որոնք չեն բավարարում սահմանված պահանջներին, ստեղծել լիարժեք գործարկելի պայմանագրային հարաբերություններ, որոնք հիմք կծառայեն առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ ներդրման և շարունակականության համար։
Մնաց {days} օր
0 1558

Քննարկվել է 09.12.2025 - 25.12.2025

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ լետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը:
Մնաց {days} օր
0 768

Քննարկվել է 09.12.2025 - 24.12.2025

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ապահովագրական փաթեթում ներառված դեղերի փոխհատուցման կարգը։
Մնաց {days} օր
0 1247

Քննարկվել է 09.12.2025 - 24.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն առաջարկում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2023թ. մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ: Մասնավորապես՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով և կարգով սահմանված պայմաններին համապատասխան տարկետման իրավունք ձեռք բերած, սակայն ամառային զորակոչից տարկետում չստացած քաղաքացիներին Կառավարության առանձին որոշմամբ տրամադրել տարկետում:
Մնաց {days} օր
0 1050

Քննարկվել է 08.12.2025 - 23.12.2025

«Դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայումս դրոշմավորման ծածկագրերը տրամադրվում են յուրաքանչյուրը 3.5 դրամ (առանց ԱԱՀ) արժեքով։ Նախագծով առաջարկվում է դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի տրամադրման համար գինը հաստատել 2.5 դրամ (առանց ԱԱՀ)։ Ընդ որում, նշված գինը նախատեսվում է կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի նկատմամբ գինը հաստատել 0.01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը որոշվելու է յուրաքանչյուր հարկ վճարողի համար առանձին՝  հետևյալ կարգով՝  քանակ= (մինչև 01.01.2026 ստացած դրոշմավորման ծածկագրերի քանակ×(3.5դրամ-2.5դրամ))/2.5
Մնաց {days} օր
0 1192

Քննարկվել է 08.12.2025 - 23.12.2025

ՍՆՆԴԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման իրականացման իրավական մեխանիզմները։ 
Մնաց {days} օր
0 969

Քննարկվել է 05.12.2025 - 25.12.2025

«Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։
Մնաց {days} օր
0 1030

Քննարկվել է 05.12.2025 - 21.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1188-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի ՔԿԱԳ համակարգը դարձնել առավել միասնական, իսկ քաղաքացիների համար հնարավոր կլինի  ապահովել առավել լայն շրջանակի և որակյալ ծառայություններ՝ ապահովելով հարմարավետության, բարձր որակի, հերթերի և ժամանակի արդյունավետ կառավարման սկզբունքները:  
Մնաց {days} օր
0 1126
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: