Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 28.07.2017 - 28.08.2017

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սահմանադրական դատարանը` որպես սահմանադրական արադարադատություն իրականացնող մարմին, դատական սահմանադրական վերահսկողություն իրականացման շրջանակներում երաշխավորում է Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը: Այս ինստիտուտը էական դերակատարում ունի ժողովրդավարության ամրապնդման, իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորման և մարդու ու քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման հարցում: Ուստի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է Սահմանադրության նորմերի և սկզբունքների կենսագործումն ապահովելու համար: Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996 թվականին` նորանկախ պետության առաջին Սահմանադրության հիման վրա, որի շրջանակներում 1995թ. նոյեմբերի 20-ին ընդունվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» առաջին օրենքը և դրանով հիմք դրվեց Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող հարաբերությունների օրենսդրական կանոնակարգմանը: Հետագայում ևս Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակի բարեփոխմանն ու գործունեության բարելավմանն ուղղված շարունակական քայլեր են ձեռնարկվել: Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակը փոփոխությունների ենթարկվեց 1997թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքով: 2005թ. իրականացված սահմանադրական բարեփոխումներն առաջադրեցին նոր օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու անհրաժեշտություն: 2006թ. հունիսի 1-ին ընդունվեց նոր` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքը, որը մշակվել է` հաշվի առնելով 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության իրավակարգավորումները: Թեև ներկայումս գործող օրենքը հնարավորինս համապարփակ կարգավորում է Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները, այդուհանդերձ, հասարակական կյանքի առաջընթացի և զարգացմամբ թելադրված պահանջները, դրանց հիման վրա վերջերս իրականացված սահմանադրական բարեփոխումները պահանջում են մեկ անգամ ևս վերանայել գործող մոտեցումները: Ուստի, hաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները, «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագիրը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջները` անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Սահմանադրական դատարանի մասին նոր օրենք:
Մնաց {days} օր
0 14098

Քննարկվել է 27.07.2017 - 12.08.2017

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու  մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, կկրճատվի գործերի քննության տևողությունը, Վարչական դատարանում կներդրվի հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննության պատշաճ կառուցակարգ: 
Մնաց {days} օր
2 14022

Քննարկվել է 26.07.2017 - 11.08.2017

«Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար ստեղծել լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, խթանել  ներդրումների ներգրավումը, ապահովել գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ստեղծել պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև սահմանել  նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:   Մասնավորապես, «Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,  օրենքով նախատեսված կազմակերպություններում  գործարարների շահերի ներկայացման և պաշտպանության, գործարարների շահերի պաշտպանի լիազորությունների և նշանակման կարգի, գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգի ու պայմանների, ինչպես նաև գործարարների շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:  
Մնաց {days} օր
0 10813

Քննարկվել է 26.07.2017 - 10.08.2017

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացված նախագծերի փաթեթը, մասնավորապես «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագիծը նախապատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ համաձայն որի ՀՀ ոստիկանության կողմից 2015-2016թթ. մշակված երկու առանձին օրինագծերը՝ «Օտարերկրացիների մասին» և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», միավորվեցին մեկ նախագծի շրջանակներում: Բացի այդ Օտարերկրացիների մասին նոր օրենքի մշակումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը 111-րդ կետից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելու, միգրացիայի ոլորտի պետական կարգավորման համակարգը բարելավելու նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի թիվ 769-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրից:
Մնաց {days} օր
0 13557

Քննարկվել է 25.07.2017 - 09.08.2017

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՀՀ տարածքում ԱՎՕ-ների շինարարության, շահագործման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման ընթացքում շրջակա միջավայրի, պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պաշտպանության և մարդու առողջության անվտանգության ապահովման հետ կապված հարցերն են, որոնք կարգավորվելու են հետևյալ կերպ. Ըստ վտանգավորության աստիճանի ներդրվում է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրությունը. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվելու է պետական մակարդակով. Ներդրվում է փորձագետների պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը. Առավել հեշտացվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցումը և գրանցումը դադարեցնելուն առաջադրվող պահանջները. Սահմանվում է պատասխանատվության հստակ միջոցներ օրենքի լրացվող դրույթների խախտման համար:
Մնաց {days} օր
6 14760

Քննարկվել է 24.07.2017 - 08.08.2017

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:
Մնաց {days} օր
9 24607

Քննարկվել է 24.07.2017 - 09.08.2017

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է, իսկ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում: Միաժամանակ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով: Մինչդեռ, սահմանադրական իրավակարգավորումներում առկա չէ Հանրապետության նախագահի՝ միջազգային պայմանագրերի կնքման կարգ սահմանելու լիազորություն:
Մնաց {days} օր
0 11195

Քննարկվել է 24.07.2017 - 11.08.2017

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր Հիշյալ օրենքների նախագծերով առաջարկվում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց ազատել նաև հետաքննության մարմնի պետին և աշխատակիցներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առավելապես իրականացնում են քննչական գործողություններ: Հետևաբար այլ պաշտոնների համատեքստում նաև այս անձանց համար բացառության նախատեսումը կհանգեցնի չհիմնավորված տարբերակված մոտեցման վերացմանը: Միևնույն ժամանակ առաջարկվում է քննիչների թեկանածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար նախատեսել մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու հնարավորություն՝ հավասար պայմաններ ստեղծելով Արդարադատության ակադեմիայում ուսումնառող այլ ունկնդիրների հետ:
Մնաց {days} օր
9 13210

Քննարկվել է 21.07.2017 - 07.08.2017

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության  և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ներկայացումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ՀՀ կառավարության 06.10.2016թ. N39  նիստի N29.7/[374808]-16  արձանագրության 4-րդ կետով տրված հանձնարարականի պահանջով, ըստ որի` անհրաժեշտ է վերանայել ՀՀ կառավարության այն որոշումները, որոնցով կարգավորվող իրավահարաբերությունները կարելի է կարգավորել գործադիր մարմնի ղեկավարի կողմից ընդունվող ակտերով, ինչպես նաև օրենքների կիրարկման արդյունքում վերհանված մի շարք խնդիրներների և բացերի, կիրառվող մի շարք հասկացությունների սահմանումների վերանայման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 10699
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: