Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 01.12.2017 - 16.12.2017

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների  վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար:
Մնաց {days} օր
0 12269

Քննարկվել է 30.11.2017 - 21.12.2017

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Վերոնշյալ նախագծով հստակեցվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում առկա մի շարք հարաբերությունների իրավական կարգավորումները, որոնք բխում  են ՀՀ Սահմանադրության փոփոխություններից՝ դրանով իսկ ապահովելով ՀՀ նոր Սահմանադրությամբ նախատեսված համալիր լուծումների իմպլեմենտացումը ՀՀ օրենդրության մեջ: 
Մնաց {days} օր
0 10519

Քննարկվել է 30.11.2017 - 21.12.2017

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Վերոնշյալ նախագծով հստակեցվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում առկա մի շարք հարաբերությունների իրավական կարգավորումները, որոնք բխում  են ՀՀ Սահմանադրության փոփոխություններից՝ դրանով իսկ ապահովելով ՀՀ նոր Սահմանադրությամբ նախատեսված համալիր լուծումների իմպլեմենտացումը ՀՀ օրենդրության մեջ: 
Մնաց {days} օր
0 11272

Քննարկվել է 29.11.2017 - 19.12.2017

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին  Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:
Մնաց {days} օր
0 11093

Քննարկվել է 24.11.2017 - 11.12.2017

«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը. 2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը: Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության երաշխավորման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի՝ ապահովելով ազդարարի անանունությունը:
Մնաց {days} օր
15 18497

Քննարկվել է 24.11.2017 - 15.12.2017

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու մասին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետի փոխություն և արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման ցուցաբերում
Մնաց {days} օր
1 16371

Քննարկվել է 23.11.2017 - 08.12.2017

««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,««Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 49-րդ լիագումար նիստում հաստատվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն): Հաշվետվությամբ արձանագրվել են մի շարք խնդիրներ և բացեր, այդ թվում՝ հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը (կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական շահառու լինելը), կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ կատարելը կանխելուն ուղղված անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցների բացակայությունը։ Նախագծերով լրացվում է նշված բացերը:
Մնաց {days} օր
0 11997

Քննարկվել է 21.11.2017 - 06.12.2017

<<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2015 թվականի դեկ­տեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրության փոփոխություն­ներով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առա­ջա­ցել <<Օպե­րատիվ-հետա­խուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նադրու­թյանը:
Մնաց {days} օր
0 14423

Քննարկվել է 21.11.2017 - 06.12.2017

<<ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի  ընդունումը պայմանա­վոր­ված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաս­տանի Հան­րապետության Սահմա­նադրության փոփոխություններով, ինչի արդյուն­քում անհրա­ժեշ­տություն է առա­ջա­ցել <<Սահմանապահ զորքերի մասին>> ՀՀ օրեն­քի  որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նադրու­թյանը:
Մնաց {days} օր
0 13881
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: