Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.12.2020 - 21.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի № 1221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ֆուտբոլիստների տարկետումը դադարեցման մասին 0 1 0 588
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 30.11.2020 - 18.12.2020 «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» և «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին» «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» և «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր 3 0 0 1858
Քննարկվել է 30.11.2020 - 15.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով, նպատակահարմար է լուծարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ այն վերածելով «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` կազմված պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով և շտապ օգնության ծառայությունից: 2 1 0 1828
Քննարկվել է 30.11.2020 - 15.12.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության կատարումն ապահովող միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված կադաստրային գործերի (արխիվի) համար նոր ստորաբաժանման ամբողջական արխիվային շենքի կառուցման և շահագործման միջոցառման իրականացման շրջանակներում ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8-8 հասցեում տեղակայված հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 0,62499 հեկտար հողատարածքը ՀՀ կադաստրի կոմիտեին ամրացնելու անհրաժեշտությամբ: 0 0 0 726
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.11.2020 - 11.12.2020 «ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՐԱՀՆԵՐԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարագվեն Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու պայմանները։ 1 0 0 740
Քննարկվել է 26.11.2020 - 11.12.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 498-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի անցկացման առավել մատչելի ընթացակարգ: Մասնավորապես` հանձնաժողովի անդամները, ծանոթանալով ամփոփ հաշվետվությանը և քվեարկելով` միանգամից ստորագրում են քվեաթերթիկները և այլևս կարիք չի առաջանա հետագայում նորից ստորագրել եզրակացությունը և արձանագրությունը: Արդյուքում կազմված արձանագրությունը կստորագրի միայն հանձնաժողովի ղեկավարը և քարտուղարը: 2 0 0 692
Քննարկվել է 25.11.2020 - 10.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին կտրամադրվեն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գնահատված նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև լիզինգառուների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները: 0 0 0 759
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.11.2020 - 10.12.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8 ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. հուլիսի 9-ի ՀՕ-360-Ն oրենքի ընդունմամբ: Վերը նշված օրենքով, ի թիվս այլ օրենսդրական փոփոխությունների, ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը, որպես նպաստի իրավունք տվող պայման, հանվել է։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքին։ 0 0 0 682
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.11.2020 - 10.12.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010թ. հուլիսի 9-ի ՀՕ-361-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, հստակեցվել է, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս, եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) մեջ ներգրավված լինելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Նախագծով, Օրենքին համապատասխան առաջարկվում է «հիմնական գործատու» եզրույթի փոխարեն կիրառել «նպաստը հաշվարկող գործատու» եզրույթը։ Հարկային օրենսգրքին համապատասխան հստակեցվել են գործունեությունը դադարեցնելու՝ անորոշ կամ որոշակի ժամկետները։ Հարկման հատուկ համակարգերի ներդրմամբ պայմանավորված հստակեցվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար սահմանված կարգավորումները (նախկինում նույն կարգավորումները գործել են ընտանեկան ձեռնարկատիրության համար)։ Նախագծով հստակեցվել են նաև հարկման հատուկ համակարգերով հարկվող գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող միջին ամսական եկամտի հաշվարկման կարգը: 0 0 0 675