Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 24.12.2024 - 09.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2բ կետի, «Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերն ու վճարները: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ:«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի  18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը:Ներկայացվող որոշման նախագծով նախատեսվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար սահմանել յուրաքանչյուր ամսվա համար 20.000 (քսան հազար) դրամ»:Ներկայացվող որոշման նախագիծը բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով, միաժամանակ Սևան համայնքի բոլոր բնակավայրերում սահմանվել են աղբահանության ծառայությունների դիմաց վճարների դրույքաչափեր, որը թույլ կտա համայնքի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել համակարգված, ապահովել  համայնքի բյուջեի եկամուտները:
Մնաց {days} օր
0 2689

Քննարկվել է 24.12.2024 - 10.01.2025

ԳՈՌ ԱՐՇԱՎԻՐԻ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ ՀՐԱՉՅԱՅԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գոռ Արշավիրի Աբգարյանին և Ներսես Հրաչյայի  Ներսիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
Մնաց {days} օր
0 2523

Քննարկվել է 23.12.2024 - 13.01.2025

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն և 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N1271-Ն և 2019թ. հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշումները:
Մնաց {days} օր
0 2651

Քննարկվել է 23.12.2024 - 07.01.2025

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպումը, կարգավորել քաղաքաշինական ընթացիկ խնդիրները, հստակեցնել վարչական պատասխանատվության երթարկվող սուբյեկտների շրջանակը:  
Մնաց {days} օր
0 3235

Քննարկվել է 23.12.2024 - 07.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է վերանայել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության իրավական և սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան նոտարական ծառայությունների սակագների չափ, ինչը իր հերթին թույլ կտա բարելավել նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակն ու գործունեության արդյունավետությունը, նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը և աշխատակիցների սոցիալական երաշխիքները:
Մնաց {days} օր
6 5670

Քննարկվել է 23.12.2024 - 07.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային և տեղական մակարդակի փաստաթղթերի (տարաբնակեցման և տարածքային կազմակերպման, քաղաքաշինական մանրամասն գոտևորման) հաջորդական մշակման միջոցով տարածական արդյունավետ պլանավորում:
Մնաց {days} օր
0 5324

Քննարկվել է 23.12.2024 - 07.01.2025

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում սահմանված կարգով ուժը կորցրած պետք է ճանաչվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի մի շարք հրամաններ։
Մնաց {days} օր
0 3446

Քննարկվել է 23.12.2024 - 07.01.2025

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն բացահայտելու մասնագետի էթիկայի կանոնների խախտումները, այլև ապահովելու որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն պատասխանատու մասնագետների գործունեության ոլորտում:
Մնաց {days} օր
0 2695

Քննարկվել է 20.12.2024 - 04.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, որոնք չունեն լիազորող նորմեր և դրանցով կարգավորված հարաբերությունները կորցրել են արդիականությունը:
Մնաց {days} օր
1 3220
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: