Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով:   «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ կսահմանվի միասնական մոտեցում:
1 3967

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով:   «Բաժնետիրական ընկերությունների մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հաշվապահական հաշ­վառման և աուդիտորական գործունեության ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովումն է, մասնավորապես պարտադիր աուդիտի ենթա­կա կազմակերպությունների շրջանակը ճշգրտելու միջոցով, որի արդյունքում օրենքի համաձայն, բայց իրականում գործունեություն չիրականացնող և հանրության համար տեղեկատվության տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող բաց բաժնե­տի­րական ընկերությունները չեն համարվի պարտադիր աուդիտի ենթակա:  
0 3680

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունա­վետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապա­հա­կան հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական  կարգավորման որոշակի գործա­ռույթ­ներ պատ­վ­իրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:
1 3724

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Աուդիտորական գործունեության մաuին» ՀՀ օրենքի նախագիծ «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունա­վետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապա­հա­կան հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական  կարգավորման որոշակի գործա­ռույթ­ներ պատ­վ­իրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:
0 3500

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 17.08.2018 - 01.09.2018

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունա­վետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապա­հա­կան հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական  կարգավորման որոշակի գործա­ռույթ­ներ պատ­վ­իրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:
2 4809

Քննարկվել է 16.08.2018 - 31.08.2018

«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի գնահատող և գիտական հիմնավորումներ ներկայացնող կճանաչվեն սննդամթերքի անվտանգության ոլորտում «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը», իսկ անասնաբուժության և բուսասանիտարիայի՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
6 4791

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.08.2018 - 01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կաճեն լիզինգային գործարքների ծավալները, ինչը կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, սարքավորումների արդիականացմանը, հարկային մուտքերի ավելացմանը:
0 3742

Քննարկվել է 15.08.2018 - 31.08.2018

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում, շարժական կապի  լայնաշերտ ցանցերի զարգացման և նոր սերնդի տեխնոլոգիաներով արդիականացման համար Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակից առանձնացնել  ռադիոհաճախականությունները  առևտրային նպատակներով օգտագործելու համար:
0 3128

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.08.2018 - 31.08.2018

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  ներառման 2019թ. տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2019 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում: Մշակվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ, նորմեր և պահանջներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:       
14 9763