Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.01.2023 - 07.02.2023

«ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԵՐ ԵՎ ՍՏԱՑՈՂԻ ՊԱՀԵՍՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՎԱՅՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պահպանվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների ավտոմատացում, պարզեցում և մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում։
Մնաց {days} օր
0 3687

Քննարկվել է 23.01.2020 - 08.02.2020

«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը «Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է  «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացնել «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ին, ինչի արդյունքում «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 9-ը հաստիքներից կկրճատվեն 2-ը։  Նախագծով առաջարկվում է  նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված լիազորությունը այն է՝ ՊՈԱԿ-ի գույքի հաստատումը, վերապահել  շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև կատարել որոշ տեխնիկական շտկումներ, մասնավորապես  «Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ» » բառերը փոխարինել «Վանաձորի «Սարուխանյան Ժ․անվան» դենդրոպարկ»» բառերով՝  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 433-Ն որոշման հավելվածի «Լոռու մարզ» բաժնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 629-Ն որոշմամբ կատարված լրացումները։
Մնաց {days} օր
0 8956
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: