Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Մնաց {days} օր
0 11111

Քննարկվել է 20.12.2018 - 04.01.2019

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակեցնել դատախազի լիազորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ ամրագրելով, որ դրանք ստանալուց անմիջապես հետո դատախազը կարող է հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր: Այս կարգավորման պարագայում կվերացվի դատախազի կողմից նյութերի նախապատրաստումը մի մարմնից մեկ այլ մարմին փոխանցելու լիազորության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը հանձնարարելը բխում է իրավական որոշակիությունից, կհանգեցնի միջգերատեսչական տարբերակված մոտեցումների վերացմանը և միասնական պրակտիկայի ձևավորմանը:
Մնաց {days} օր
1 11929
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: