Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.10.2025 - 04.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նոր դասակարգչի ավելացում, այն է՝ թափոնների մշակում և ոչնչացում (դասակարգչի կոդ E բաժնից՝ ենթախումբ 38․2)։ Հայաստանում թափոնների վերամշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ տնտեսական, սոցիալական և առողջապահական տեսանկյունից։ Այսօր երկրի տարբեր շրջաններում կուտակվող մեծ քանակությամբ թափոնները լուրջ սպառնալիք են շրջակա միջավայրի համար։ Դրանք հիմնականում հասնում են բաց աղբավայրեր, որտեղ քայքայվելով արտազատում են վտանգավոր նյութեր։ Վերամշակման շնորհիվ հնարավոր է զգալիորեն նվազեցնել աղտոտումը, պահպանելով բնության ռեսուրսները և նպաստելով երկրոդական հումքի արդյունահանմանը։ Բացի բնապահպանական օգուտներից, թափոնների վերամշակումը կարող է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել տեղական արտադրությունը և ձևավորել վերամշակված հումքի ներքին շուկա։
Մնաց {days} օր
1 1209

Քննարկվել է 30.09.2025 - 15.10.2025

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում էերրորդ երկրներից ներմուծման գործունեթյունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն 6 ամիս ժամկետով։
Մնաց {days} օր
0 1310

Քննարկվել է 27.08.2025 - 11.09.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի Առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:  Միաժամանակ, առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու համար սահմանել տուգանք՝ հայտարարագրված արժեքի 20% - ի  չափով։ Նշված մոտեցումը թույլ է տալիս արդարացի հավասարակշռություն ապահովել բոլոր անձանց միջև, սահմանելով պատասխանատվության միջոց յուրաքանչյուր անձի համար իր կողմից ստացված արտոնությանը համահավասար։  
Մնաց {days} օր
1 2929

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին Նախատեսվում է «Սնդիկի  մասին» օրենքի պահանջներին համապատասխան սահմանել սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին։
Մնաց {days} օր
0 2005

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 2017-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման թույլտվության իրատեսական ժամկետների ապահովում:
Մնաց {days} օր
0 1832

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման թույլտվության գործընթացի հստակ իրավական հիմքերի և դեղագործական արտադրանքի որակի ապահովման երաշխիքների ապահովում:
Մնաց {days} օր
0 1676

Քննարկվել է 01.07.2025 - 21.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։
Մնաց {days} օր
3 2083

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 799-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում պետության կարիքների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտ դեղերի (այդ թվում՝ չգրանցված) ձեռբքերուման, ներմուծուման, բաշխուման և իրացման գործընացի առավել արագ, ապահով, անվտանգ ընթացքը:
Մնաց {days} օր
0 2194

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է դադարեցնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը, որը թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ - պահանջարկ համամասնությունը։
Մնաց {days} օր
12 2655
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: