Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.11.2022 - 25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ 53-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից և նպատակն է այն համապատասխանեցնել ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգին:
Մնաց {days} օր
4 4762

Քննարկվել է 07.11.2022 - 25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների 57-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված հարցերը:
Մնաց {days} օր
0 4319

Քննարկվել է 13.10.2022 - 28.10.2022

ՀՀՇՆ 32-01-2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում ծավալված ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, ինչի համար դեռևս 2000 թվականին մշակված նորմերի դրույթներն այլևս արդիական չէ, չի բխում միջազգային, ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջներից:
Մնաց {days} օր
0 8029

Քննարկվել է 25.09.2020 - 10.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման նպատակն է ՀՀ  ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կահավորանքի տարր հանդիսացող պարսպող հարմարանքների՝ մետաղական արգելափակոցների պահպանման աշխատանքները ներառել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող սպասարկող կազմակերպությունների ծավալներում, ինչպես նաև սահմանել սպասարկման աշխատանքների  վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգին փոխանցելու պահանջ:
Մնաց {days} օր
0 6853
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: