Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.06.2019 - 04.07.2019 ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Միևնույն իրավական կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձանց մասով իրավական անհամաչափությունը շտկելու նպատակով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ` հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչի և հարկային մարմնի ավագ քննիչի պաշտոնները հարկային ծառայության առաջատար պաշտոններից փոփոխվել են հարկային ծառայության գլխավոր պաշտոնների 1 1 0 7493
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.04.2019 - 08.05.2019 ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ: Միաժամանակ, լուծում է տրվել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին: Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակել նաև մաքսային և հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոնում աշխատած ծառայողին։ 3 2 0 7179
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.06.2018 - 02.07.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Հիշյալ օրենքի նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հանգում են հետևյալին. 1. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հստակ օրենսդրական հիմքերի նախատեսում։ 2. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հսկող դատախազի որոշումն անմիջական վերադաս դատախազի կողմից հաստատելու կարգի նախատեսում։ 3. Բաժնի պետին առարկություն ներկայացնելու լիազորության վերապահում։ 4 0 3 10593
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.07.2017 - 26.07.2017 «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Հիշյալ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում քննիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու լիազորությունը կվերապահվի բացառապես ՀՀ գլխավոր դատախազին՝ ապահովելով նրանց անձեռնմխելիությունը, դրանով իսկ ոչ միայն կերաշխավորվի քննիչների անկախությունը, այլ նաև կտնտեսվի պետության ֆինանսական և մարդկային ռեսուրսները: 2 0 0 10997