Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 22.09.2025 - 07.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ կատարելու ֆինանսական հատկացումները, որոնց միջոցով կկարգավորվեն համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները:
Մնաց {days} օր
0 1519

Քննարկվել է 12.09.2025 - 27.09.2025

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Առաջացել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն: Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում գերակշիռ մասը հատկացված է մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների նկարագրությանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համամասնական ընտրակարգով անցման հետևանքով ներկայումս 71 համայնքներից 62-ում ՏԻՄ-երը ձևավորվելու են այդ համակարգով: Անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում օրենքում ավելի մանրամասնորեն կնկարագրվեն համամասնական ընտրակարգով ընտրված ՏԻՄ-երի լիազորությունները: Այդ միջոցառումը նախատեսված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902–Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 8.4-րդ կետով:
Մնաց {days} օր
0 2625

Քննարկվել է 29.08.2025 - 13.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող եկամուտների պլանավորում:
Մնաց {days} օր
0 1628

Քննարկվել է 25.08.2025 - 09.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Գործող որոշման մեջ լրացումներ կատարելը պայմանավորված է օրենսդրական բացը լրացնելու, այն է՝ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ որոշ դեպքերում այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից /այսուհետ՝ Կոմիտե/ քանդման համաձայնություն ստանալու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում ամրագրված կարգավորումները:
Մնաց {days} օր
0 1785

Քննարկվել է 20.08.2025 - 09.09.2025

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ըստ հասցեների տրամադրման գործող մեխանիզմի քաղաքացին կամ իրավաբանական անձն անշարժ գույքի հասցե ստանալու նպատակով դիմում է ներկայացնում համայնք, այնուհետև նախնական հասցեի հայտը համայնքն ուղարկում է Կադաստրի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)՝ տվյալների բազաների հետ համեմատելու և ստուգելու նպատակով, Կոմիտեի դրական կարծիքի դեպքում միայն համայնքի ղեկավարը տվյալ հասցեի վերաբերյալ կայացնում է որոշում, վերջինս էլեկտրոնային համակարգ ներբեռնելուց հետո քաղաքացին տեղեկանում է հասցեի տրամադրման կայացված որոշման մասին, որից հետո միայն դիմում է Կոմիտե՝ հասցեի վերջնական գրանցման համար։ Նկարագրված ցիկլը ներդրվել է 2021 թվականից, սակայն գործառնական առումով արդյունավետ չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս չի տալիս այն կարևոր գործիքակազմը, որն անհրաժեշտ է չհասցեավորված օբյեկտներն ամբողջությամբ հասցեավորելու կամ ի հայտ եկած թերությունները շտկելու համար։
Մնաց {days} օր
0 1927

Քննարկվել է 16.06.2025 - 06.07.2025

««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
Մնաց {days} օր
0 2209

Քննարկվել է 12.06.2025 - 27.06.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով նախատեսվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի մեջ փոփոխություն կատարել, որով արտոնություն է սահմանվում գույքի գործարար ներդրումային ծրագրեր ներկայացրած օգտագործողների, ինչպես նաև 5 տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում։
Մնաց {days} օր
0 1899

Քննարկվել է 11.06.2025 - 26.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Տ. Դավթյանին ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
1 1638
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: