Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.06.2025 - 03.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, ըստ որոնց՝ եթե 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվում է մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, և դրանով պայմանավորված փոփոխվում է բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։
Մնաց {days} օր
0 1970

Քննարկվել է 18.06.2025 - 03.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություն, ըստ որոնց՝ Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով 2025 թվականին տրամադրվող վարկի չափը կհաշվարկվի  այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը և խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները։
Մնաց {days} օր
0 1813

Քննարկվել է 30.04.2025 - 15.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ միջոցառման շրջանակներում վարկավորող ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ լուծարային գործընթացում գտնվող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին, ՀԿԱ ծառայությունը միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում անձանց անհուսալի վարկերի մասով շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնել՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, հստակեցնել, որ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ոստիկանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում, սահմանել, որ շահառու ճանաչված, աջակցության տրամադրումը դադարեցված, աջակցության տրամադրումը կասեցված անձանց տվյալները ՀԿԱ ծառայությանը տրամադրվում են յուրաքանչյուր ամսվա 1-ին, 7-ին, 14-ին, 21‑ին և 27-ին (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրը), սահմանել շահառուների շտեմարան ներառվող տվյալների բովանդակությունը, հստակեցնել դիմումների մերժման հիմքերը, սահմանել վճարման ցուցակ ներառվող տվյալների կազմը, սահմանել, որ հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը չի ներառվում աջակցության տրամադրումը դադարեցնելու համար Որոշմամբ նախատեսված 3 ամսյա ժամանակահատվածի հաշվարկում, կարգավորել վարկավորողներին շահառուների վերաբերյալ տվյալների տրամադրմանն առնչվող հարաբերությունները, սահմանել վարկավորողին ավել փոխանցված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելուն առնչվող հարաբերությունները, հստակեցնել շահառուներին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրման դեպքերը և կազմը։ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել նաև խմբագրական փոփոխություններ։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում դեռևս ներդրված չէ թվային տվյալները փոխանակելու ծրագրային գործիք, Նախագծով առաջարկվում է Պաշտպանության նախարարության մասով որոշումն ուժի մեջ մտնի համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը շահագործելու օրվանից։
Մնաց {days} օր
0 1948

Քննարկվել է 17.02.2025 - 04.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով որոշ դրույթների փոփոխության՝ շահառուի և կապալառուի հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 2666

Քննարկվել է 18.12.2024 - 03.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում միասնական/համանման քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
1 3473

Քննարկվել է 20.08.2024 - 05.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սույն նախագծով սահմանվում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի իրացման ընթացակարգը, ինչպես նաև հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։
Մնաց {days} օր
3 3350

Քննարկվել է 23.05.2024 - 08.06.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) որոշ դրույթներ հստակեցնելու և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցին (այսուհետ՝ ԳՖԿ),  որպես ծրագրի մասնակից ներգրավելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 4318

Քննարկվել է 04.10.2022 - 19.10.2022

«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Օրենքի կարգավորման նպատակն է հանրության (մարդու) առողջության ապահովումը, առողջության պաշտպանությունը և խթանումը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելումը, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի  սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումը, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, շրջակա միջավայրի գործոնները վատթարացնելու կամ վնասելու միջոցով, հանրության (մարդու) առողջությանը վնաս հասցնելու բացառումը, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության ապահովումը:
Մնաց {days} օր
0 5356

Քննարկվել է 28.03.2022 - 12.04.2022

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ           Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արժեթղթավորման գործընթացում Կենտրոնական բանկի կողմից վարվող և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վարվող ռեգիստրների տեղեկատվության փոխանակման համար:
Մնաց {days} օր
0 6527
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: