Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.09.2021 - 24.09.2021

«Որսի և որսորդական տնտեսությունների վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, հստակեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։
Մնաց {days} օր
0 6422

Քննարկվել է 06.03.2019 - 21.03.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակից։ Այդ նապատակով բնապահպանության նախարարությունը նախաձեռնել և սկսել է «Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը։ Փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման թղթային և էլեկտրոնային հայտերի միասնական ձևի պահպանման, գործընթացն առավել ճկուն և դյուրին իրականացնելու պահանջից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության 4-րդ կետի պահանջից, համաձայն  որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կանոնների հաստատումը։
Մնաց {days} օր
0 10131
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: