Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 04.04.2023 - 19.04.2023

*** ***
0 2242

Քննարկվել է 04.04.2023 - 19.04.2023

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ  Նախագծի  նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով  դրա վրա ծախսվող ռեսուրսները։
0 1527

Քննարկվել է 04.04.2023 - 19.04.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ  Նախագծի  նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով  դրա վրա ծախսվող ռեսուրսները։
0 1857

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1550-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 140-րդ հոդվածին։                                                                                                                                                                                                                                                                                       
0 1758

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկություններն, անշարժ գույքի սեփականատերերի, անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ ներառել նաև շինությունների մակերեսին վերաբերող տեղեկությունը, կարգավորել վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները:
0 1827

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող  մասնագիտությունների (կրթական ծրագրերի)  ցանկը հաստատելու մասին
2 5396

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվել է, որ  որպես փորձագետ կարող է ներգրավվել նաև պետական մարմնի հանրային ծառայողը  (այդ թվում՝ հարկային ծառայողը), ուստի քրեական վարույթի շրջանակներում  հարկային պարտավորությունների բնույթը և չափը կարող են հաշվարկվել փորձաքննություն նշանակելու միջոցով` դրա իրականացումը հանձնարարելով փորձագետին, այդ թվում՝ հանրային ծառայողին  (հարկային ծառայողին) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է փորձագետին իրավունք վերապահել նաև՝ օգտագործելու հանրամատչելի, ինչպես նաև ի պաշտոնե հասանելի տեղեկությունները, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ պահանջելու և ստանալու իր պարտականությունները պատշաճ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ: Բացի այդ, նախատեսվում է, որ փորձաքննության կատարման հիմքի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնակարգումները հանրային ծառայողին որպես փորձագետ ներգրավման դեպքում կիրառվում են վերջինիս ներգրավման կարգի վերաբերելի մասով (mutatis mutandis)։
2 1751

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա համալիր հարկային ստուգում (վերստուգում) նշանակելու վերաբերյալ դրույթները: Նախագծով նախատեսվում է նաև սահմանել, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների չվճարման վարույթով եզրափակիչ դատավարական ակտ ընդունվելու դեպքում պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը պետք է իրականացվի` հիմք ընդունելով նշված գործով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ընդունված և ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով հաստատված հարկային պարտավորությունները։
0 2174