Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.12.2018 - 15.01.2019

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատող ապացույցների շրջանակի ընդլայնում՝ ներառելով վկայի ցուցմունքը, և քրեական պատասխանատվության սահմանում վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:
1 3452

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.12.2018 - 09.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հանքավայրի շահագործման ընթացքում ի հայտ են գալիս էապես նոր՝ նախկինում չնախատեսված հանգամանքներ, որոնք ըներքօգտագործման պայմանգրում ամրագրելու համար համանաձայն՝ ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստացած անձը կարող է դիմել լիազոր մարմին: Նշյալ իրավահարաբերությունը կարգավորվում է ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևի 7-րդ կետով՝ ընդերքօգտագործողի հետ կնքելով հիմնական պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված: Նախկինում չնախատեսված հանգամանքներից են մասնավորապես՝ հանքավայրում պաշարների էական փոփոխությունը, հանքավայրի լեռնաերկրաբանական, տեխնիկատնտեսական պայմանների զգալի փոփոխությունը, ընդերքի տեղամասի կամ դրա մի մասից և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) օբյեկտից հրաժարման անխուսափելի դեպքերը: Հարկ է նշել, որ մետաղական օգտակար հանածոների հանքավայրի շահագործման տնտեսական նպատակահարմարության գնահատման համար կարևոր ցուցանիշներից մեկը հանդիսանում է մետաղների միջազգային գները, որոնց տատանումները հանգեցնում են հանքավայրի տեխնիկատնտեսական պայմանների փոփոխության, իսկ հանքաքարում մետաղների առավել ցածր պարունակություն ունեցող հանաքավայրերը  առավել զգայուն են վերջինիս նկատմամբ: Ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունների վերջին հինգ տարիների ընթացքում ծավալած գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած կազմակերպություններ, որոնց կողմից ընդերքօգտագործման իրավունք ստանալուց հետո չեն իրականացվել նախագծով նախատեսված օգտակար հանածոյի փաստացի արդյունահանման աշխատանքներ, իսկ որոշ կազմակերպություններ որոշակի ծավալի աշխատանքեր իրականացնելուց հետո, ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են այն: Վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ օգտակար հանածոյի փաստացի արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու կամ այն դադարեցնելու հիմնական պատճառներից են վերջին տարիներին մետաղների միջազգային գների կտրուկ տատանումները կամ հանքավայրում իրականացված լրահետախուզական և (կամ) շահագործական հետախուզական աշխատանքների արդյունքում պաշարների վերաբերյալ բացահայտված նոր տեղեկությունները կամ նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև կազմակերպությունների ֆինանսական խնդիրները: Վերոնշյալ խնդիրների լուծման համար պահանջվող միջոցառումները կարող են հանգեցնել օգտակար հանածոյի արդյունահանման պայամնագրի, ինչպես նաև նախագծի փոփոխությանը: Ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած կազմակերպությունների մոտ գրեթե նույն իրավիճական է: Արդյունահանված ոչ մետաղական օգտակար հանածոները հիմնականում օգտագործվում են որպես շինարարական հումք: Վերջիններիս արդյունահանման ծավալների քանակի վրա բացասական ազդեցություն են ունենում տնտեսական ճգնաժամերը, որոնք հանգեցնում սպառման շուկայի կրճատմանը և դրանց շահագործումը դարձնում տնտեսապես ոչ շահավետ: Վերոնշյալ խնդիրները խոչընդոտում են ընդերքօգտագործման պայմանագրի պայմանաների կատարմանը, ուստի նախագծով առաջարկվում է վերջիններս կարգավորել լիազոր մարմնի և կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրային հարաբերությունների միջոցով, դրանց վերացման յուրաքանչյուր դեպքի լուծման համար հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևի 7-րդ կետը  և ղեկավարվելով ՀՀ ընդերքի մասին օրենսգքրի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով անհրաժեշտ է ընդերքօգտագործողի և լիզոր մարմնի միջև կնքել սույն հավելվածը:
1 3780

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.12.2018 - 08.01.2019

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար համապատասխան մաքսային արտոնությունների տրամադրման պայմանները:
0 3368

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 21.12.2018 - 05.01.2019

«Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծ Հրապարակվում է «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 13.11.2018 - 28.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:
0 3097

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.12.2018 - 04.01.2019

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակեցնել դատախազի լիազորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ ամրագրելով, որ դրանք ստանալուց անմիջապես հետո դատախազը կարող է հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր: Այս կարգավորման պարագայում կվերացվի դատախազի կողմից նյութերի նախապատրաստումը մի մարմնից մեկ այլ մարմին փոխանցելու լիազորության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը հանձնարարելը բխում է իրավական որոշակիությունից, կհանգեցնի միջգերատեսչական տարբերակված մոտեցումների վերացմանը և միասնական պրակտիկայի ձևավորմանը:
1 4432

Քննարկվել է 20.12.2018 - 08.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատսվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2018 թվականին հատկացնել 37,777.191 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
0 2994

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 19.12.2018 - 31.01.2019

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ Ներկայացվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության  ուղենշային ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022 թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար:Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը:
91 13392

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.12.2018 - 25.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Մշակվել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար նախատեսված ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը:
4 4305