Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.11.2019 - 24.11.2019

ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ Առաջարկվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները. Առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը: Առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:
Մնաց {days} օր
1 6282

Քննարկվել է 05.11.2019 - 20.11.2019

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ռազմավարությունը ՀՀ կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատելու համար: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:
Մնաց {days} օր
0 10681

Քննարկվել է 04.11.2019 - 19.11.2019

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է` հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը` ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական և աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող, այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված և, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները, աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով:
Մնաց {days} օր
0 8627

Քննարկվել է 01.11.2019 - 17.11.2019

<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախատեսված փոփոխությամբ ակնկալվում է հստակեցնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կատարման իրավակարգավորումները, սկզբունքները, համաձայնեցման և փոփոխման կարգերը, ինչպես նաև փորձագետներին ներկայացվող կոնկրետ պահանջները, նրանց իրավունքները ու պարտականությունները: Կատարվող փոփոխությամբ նաև կարգավորվում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ձևերը և փորձագիտական եզրակացության ձևն ու դրա տրամադրման կարգը:
Մնաց {days} օր
6 11677

Քննարկվել է 31.10.2019 - 30.11.2019

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների ըն­դունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտի ոլորտի զարգացմանը խոչընդոտ հանդիսացող խցանումների վերացմամբ, որին կնպաստի ավտովթարների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասի արագ վերականգնումը:
Մնաց {days} օր
4 10976

Քննարկվել է 28.10.2019 - 12.11.2019

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից ազատել այն դեպքում, երբ անձն օգտվում է այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:Արտունությունը նախաեսվում է կիրառել 36 ամսով, իսկ դրական ցուցանիշներ արձանագրելու դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 12 ամսով:   Նախատեսվող փոփոխությունները վերաբերում են թե՛ շուկա մուտք գործող նոր ավիաընկերություններին, և թե՛ արդեն իսկ թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների կողմից նոր ուղղություններ բացելու դեպքերին: 
Մնաց {days} օր
0 9412

Քննարկվել է 28.10.2019 - 12.11.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Oրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը, մասնավորապես, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 3 ամիս։ Բացի այդ, ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում։ Միաժամանակ, անձի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի մերժման հիմքերը կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին։
Մնաց {days} օր
4 10759

Քննարկվել է 25.10.2019 - 09.11.2019

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հակիրճ բնութագիր «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Այդ նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2), ՀՀ Կոտայքի մարզի Քասախ՝  Քասախ, Պռոշյան (թվով 2), ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19),           Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 23 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 3 համայնք: Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը, ինչը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության և ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու և արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղաթոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:    
Մնաց {days} օր
3 14275
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: