Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր «Առևտրի և ծառահությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը դրույթը սահմանում է, որ «արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները`   ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով, այդ թվում` ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով նույն օրենքի 2.1-ին հոդվածը` առաջարկվում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքները համարել արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ և այդ ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացնել լիցենզիների հիման վրա: Միաժամանակ հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետը գործում են մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը` առաջարկում է 2021թ. հունվարի 1-ից «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում կատարել լրացում` սահմանելով համապատասխան պետական տուրք լիցենզիա տրամադրելու համար:
Մնաց {days} օր
0 8505

Քննարկվել է 22.06.2020 - 07.07.2020

"ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ  Նախագծերով սահմանվում է կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով (հատվածով) և հատուկ տեսակի նշումով  տարբերանշելու պահանջ և տվյալ պահանջը խախտելու պարագայում համապատասխան վարչական տույժի կիրառում։
Մնաց {days} օր
1 9975

Քննարկվել է 17.06.2020 - 03.07.2020

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի փոփոխման, լրացման, ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց կատարումն ապահովելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:  
Մնաց {days} օր
1 8331

Քննարկվել է 16.06.2020 - 02.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետով Կառավարությանն իրավասություն է տրված սահմանել ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը, որոնք և սահմանվել են 2017 թվականի N 1492-ն որոշմամբ: Հարկ ենք համարում նշել, որ միջազգային հարթակներում հաջորդ տարվա համար մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները որոշվում են տարեկան կտրվածքով՝ խտանյութ արտադրողների/վաճառողների և վերամշակողների միջև տվալ տարեվերջում՝ բանակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ծախսերը փոփոխական են և կառավարության որոշմամբ դրանց սահմանումը կամ չի արտացոլի փաստացի տնտեսական հարաբերությունները, կամ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի փոփոխություններ կատարել համապատասխան ակտում:
Մնաց {days} օր
0 9160

Քննարկվել է 15.06.2020 - 30.06.2020

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր           Նախագծով կարգավորվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք առաջացել են 16.12.2016թ. ընդունված և 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (նոր խմբագրությամբ) կիրարկման ընթացքում, ինչպես նաև ներդրվել են մի քանի նոր ինստիտուտներ: Մասնավորապես.           ներդրվում է համայնքի տարեկան աշխատանքային պլանի հաստատման և իրականացման ինստիտուտը,           սահմանվում է, որ «Ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նաև էլեկտրոնային եղանակով»: Այդ լրացումը պայմանավորված է նրանով, որ որոշ դեպքերում ավագանու անդամներին հնարավոր չի լինում ավագանու նիստի հետ կապված նյութերը փոխանցել առձեռն: Բացի այդ, սահմանվում է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր», քանի որ COVID-19 համավարակով պայմանավորված 2020 թվականի սահմանափակումները, քաղաքացիների միջև շփումների նվազեցման անհրաժեշտությունը բերեցին այն եզրահանգման, որ ավագանու նիստեր կայացնելու անհրաժեշտության պարագայում՝ օրենսդրորեն լեգիտիմացվի նիստերի անցկացումը և կարգավորել այդ նիստերին մասնակցելու գրանցման, նիստի տեսաձայնագրման, որոշումների ընդունման հետ կապված հարցերը, ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնելու համայնքի  կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին, ինչպես նաև որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը, բացառիկ դեպքերում՝ նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև վերջինիս մահվան 5 տարին լրանալն  անվանակոչում կամ անվանափոխում  կատարելու վերաբերյալ ավագանին կայացնելու է որոշում, այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա, Նախագծով նախատեսվում է ամբողջությամբ նոր խմբագրությամբ սահմանել «Համայնքի ղեկավարի տեղակալը» վերտառությամբ հոդվածը:  
Մնաց {days} օր
2 8581

Քննարկվել է 15.06.2020 - 30.06.2020

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից հանել այն դրույթները, որոնց համաձայն՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում, չնայած այն հանգամանքին, որ «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին:           Պետական գույքի մասնավորեցումից կամ օտարումից ստացված միջոցների տնօրինման հարցում համանքներն իրենց կատարած ծրագրերով ապացուցել են, որ ի զորու են մշակել և իրենց միջոցների համաֆինանսավորմամբ իրականացնել համայնքների և պետության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով համայնքերին հատկացվող ֆինանսական միջոցների համար լրացուցիչ աղբյուր են դիտարկվում համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները: Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին ավելի մեծ ծավալով իրակնացնել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:           Օրենքների ընդունումը կհանդիսանա Կառավարության որդեգրած ֆինանսական ապակենտրոնացման քաղաքականության իրականացմանն ուղղված կարևոր քայլ:           Օրենքների ընդունումը կնպաստի նաև համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը, քանի որ համայնքների ղեկավարներն առավել մոտիվացված կլինեն ներգրավելու ներդրողներ, որոնց կողմից հողամաս ձեռքբերելու դեպքում համայնքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ֆինանսական միջոցներով:
Մնաց {days} օր
0 7078

Քննարկվել է 13.06.2020 - 01.07.2020

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերոգրյալ օրենքում, ինչի արդյունքում կվերանայվի նաև ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության մեջ ընդգրկել նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները և կիրառել պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև ապահովել ՀՀ կառավարության 2016 թվականի հունավրի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի պահանջների կատարումը և պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը:
Մնաց {days} օր
0 7837

Քննարկվել է 09.06.2020 - 24.06.2020

Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման նպատակով մշակված՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթը  Ներկայացվում է քննարկման Հայաստանի տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման նպատակով մշակված՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթը։
Մնաց {days} օր
0 7092
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: