Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.06.2023 - 20.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով ներկայացվող կարգավորումները պայմանավորված են հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, և որդեգրած նոր մոտեցումներն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում կատարել որոշակի փոփոխություններ՝ հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը:     Առաջարկվող նախագծով փորձարկվող առարկաներ դասավանդողների, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի մրցութային հանձնաժողովում զինկոմիսարիատից ներկայացուցիչ ընդգրկելու, կամավոր ատեստավորման երկրորդ տարում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած և հաստատությունից դուրս մնացած, ինչպես նաև կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների համար սահմանվել են կարգավորումներ:
0 1435

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.06.2023 - 21.06.2023

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ) ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2021-2026թթ. ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 4.6 բաժնի համաձայն Կառավարությունը նպատակադրել է մինչև 2026 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը։ ՀՀ վարչապետի 29.09.2021թ․ N 1082-Ա որոշմամբ, անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք ընտրվել է ընտանիքի միջոցների Հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի  տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը (հեշտ ստուգվող եկամուտների ստուգման, իսկ դժվար ստուգվող եկամուտների դեպքում՝ դրանց վերագրման միջոցով)։ Որպես անապահովության գնահատման նոր համակարգի թիրախ վերցվում են մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղից ցածր տնօրինվող ամսական եկամուտներ ունեցող՝ եկամտային (և ունեցվածքի) հիմքով ծայրահեղ աղքատ ընտանիքները։  
0 2390

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 05.06.2023 - 20.06.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
0 2598

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.06.2023 - 19.06.2023

"Մշակութային օրենսդրության հիմունքներիի մասին"    «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանա­վորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետին։  «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ: 2011 և 2018 թվականներին նշյալ օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման մոդելների փոփոխությամբ և կատարելագործմամբ։
0 1732

Քննարկվել է 02.06.2023 - 17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ լիցենզավորված անձի կողմից հայտով ներկայացվող գործարքը պետական շահի և ազգային անվտանգության տեսանկյունից գնահատում է Կառավարությունը։ Նշված գործընթացի շրջանակում շահագրգիռ համապատասխան մարմինների կողմից հաճախ առաջանում է լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտություն, մինչդեռ նշված գործընթացի շրջանակում հնարավոր լրացուցիչ տեղեկություններ պահանջելու և ստանալու վերաբերյալ իրավակարգավորումները, այդ թվում ժամկետները բացակայում են։ Նախագծով նախատեսվում է սահմանել ազգային անվտանգության կամ պետական շահերի տեսանկյունից գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ստանալու, դրանք իրավասու մարմնին տրամադրելու և վերջինիս դիրքորոշումը հանձնաժողով ներկայացնելու ընթացակարգերին վերաբերող իրավակարգավորումներ։ 
0 1580

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 02.06.2023 - 17.06.2023

«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N1932-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս /  Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի հունիսի 25-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման  արգելքը։
4 2487

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 02.06.2023 - 17.06.2023

«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նշյալ որոշման նախագծով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետով, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևծաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող)։
0 1579

Քննարկվել է 02.06.2023 - 18.06.2023

«ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ»   ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1  ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ  ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
21 13365

Քննարկվել է 01.06.2023 - 17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի №180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հանձնաժողովը սահմանված ժամկետում ընթացիկ տարվա ընթացքում կդիտարկի այդ տարվա ներդրումային ծրագրերը, կբարձրանա Էներգետիկայի բնագավառում կարգավորվող սակագների հաշվարկներում ներդրումների ծավալների կանխատեսելիությունը։
0 1564