Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.06.2022 - 08.07.2022

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանել տուգանք, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Բացի այդ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակման ձևով։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու և տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:
Մնաց {days} օր
0 5524

Քննարկվել է 16.06.2022 - 01.07.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ փոփոխություններ և լրացումներ կատարելով Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի հետևյալ ստուգաթերթերում. «Դեղատնային գործունեության: Դեղերի մանրածախ առևտրի վերահսկողություն», որն ընդգրկում է 22 հարց, «Դեղերի մեծածախ իրացման վերահսկողություն», որն ընդգրկում է 18 հարց:
Մնաց {days} օր
0 5110

Քննարկվել է 10.06.2022 - 27.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում` Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետերի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման բնագավառի վերահսկողության ստուգաթերթերը:
Մնաց {days} օր
0 5496

Քննարկվել է 10.06.2022 - 27.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի ոլորտում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության ստուգման վերաբերյալ նոր ստուգաթերթ: 
Մնաց {days} օր
0 5184

Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության տեսչական մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը բարելավելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ներկայացվող նախագիծը առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ:    Ներկայացվող ստուգաթերթրեում հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները, գործող 15 ստուգաթերթերի փոխարեն առաջարկվում է գործածության դնել 12-ը, ոչ էական, միանշանակ պատասխան չունեցող հարցերը հեռացվել են: 
Մնաց {days} օր
0 5087

Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022

«Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Նախագծով նախատեսվում է սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հանձնաժողովի կազմը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին, իսկ դրանից հետո տեղի են ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի այնպես էլ գերատեսչություններում կառուցվածքային փոփոխություններ։ Արդյունքում Հանձնաժողովի կազմում ներառված մի շարք պաշտոններ այլևս չկան, որի պարագայում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը չի ներառում բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։ Բացի այդ, նախագծով նախատեսվում է սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանավորված այն հանգամանքով, որ գործող իրավական ակտով սահմանված գործունեության կարգում առկա են որոշակի ոչ հստակ ձևակերպումներ, ինչպես նաև այնտեղ բացակայում է նիստերի անցկացումը հեռավար եղանակով։
Մնաց {days} օր
0 5450

Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022

«Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 478-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին  Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները։  Նախագծի ընդունման անդյունքում հստակ կսահմանվեն պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման քայլերի հաջորդականությունը և յուրաքանչյուր գործառույթի ժամկետները, կբացառվի տարընկալման տեղիք տվող ձևակերպումները և կկրճատվի ժամկետները, որն իր հերթին գործընթացը կդարձնի ավելի օպտիմալ։
Մնաց {days} օր
0 5482

Քննարկվել է 18.05.2022 - 02.06.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 71-Ն որոշման հավելված N 2 4-րդ կետի համաձայն՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին): Տեսչական մարմինը իրականացնում է պետական վերահսկողություն Կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 3 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա: Նշված ստուգաթերթի հարցաշարի հարցերը նախատեսված են միայն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի ստուգման համար: Հաշվի առնելով վերոգրյալը, և այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ արդեն իսկ ներառված են, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում սահմանել համապատասխան հարցեր՝ ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Որոշմամբ հաստատված ստուգաթերթով Տեսչական մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում  միայն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի նկատմամբ, մինչդեռ ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգում Տեսչական մարմնի կողմից չի իրականացվում: Նախագծի ընդունման նպատակն է Տեսչական մարմնի կողմից իրականացվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթում կատարել համապատսխան փոփոխություններ և լրացումներ, որի շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի սահմանված պահանջների նկատմամբ օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողություն:  Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթի հաստատումը:
Մնաց {days} օր
0 4821

Քննարկվել է 11.05.2022 - 26.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծով հաստատվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթը, որն ընդգրկում է 94 հարց, «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթը, որն ընդգրկում է 86 հարց, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթը, որն ընդգրկում է 56 հարց, «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթը, որն ընդգրկում է 53 հարց, «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթը, որն ընդգրկում է 27 հարց:
Մնաց {days} օր
0 5035
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: