Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման վերաբերյալ կարգավորումները, մասնավորապես՝ փաստաթղթերի գրանցման և գրանցման վերաբերյալ տեղեկատվության՝ հայտարարատուին ուղարկման եղանակը․ փաստաթղթերի գրանցման վերաբերյալ հավաստման ձևը, դրանում պարունակվող տեղեկությունները։   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտին ուղղված մաքսային գործառնությունների ավտոմատացում և մաքսային մարմինների կողմից միասնական կիրառության ապահովում։
0 1456

Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա կենսաբանական մահի հասկացությունը, ինչպես նաև օրենսդրական հիմք կսահմանվի Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:
0 2316

Քննարկվել է 17.07.2023 - 02.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման մշակումը պայմանավորված է ՀՀ ներքին չվերթերի հետ կապված կարգավորումներով։ Նախագծի մշակման հիմք է հադիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը: Նախագծի ընդունումը կնպաստի ներքին ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: Մասնավորապես՝ Կապան քաղաքի օդանավակայանը արդեն իսկ ստացել է համապատասխան սերտիֆիկացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Արդեն իսկ իրականացվել է փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար: Նախագծով նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և ՀՀ մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ:
0 1569

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023

«ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագծի (այսուհետ՝ Կառավարություն) ընդունման արդյունքում կսահմանվի առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու պահանջները։ 
0 2301

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.07.2023 - 31.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի առնել  նաև մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած համամայր քույրերին և եղբայրներին՝ հարազատ  քույրերի և եղբայրների համար սահմանված կարգով, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված կամ քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ այդ երեխայի (զավակի) ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունը չի լրացվել:  
0 1655

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 14.07.2023 - 31.07.2023

«Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 395-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։ Միաժամանակ, նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունն իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի ստեղծման և գործարկման պատասխանատուն կհանդիսանա Կոմիտեն։
0 1666

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.07.2023 - 30.07.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծի ընդունման և հանձնաժողովի անհատական իրավական ակտով՝ ՀՀ կապի նախարարության կողմից «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ին տրամադրված №60 լիցենզիայի պայմանները նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում տվյալ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին։
0 1640

Քննարկվել է 14.07.2023 - 30.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայունզարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմանանհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեությանմիջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառմանպահանջից: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետությունում ոռոգման համակարգերիկառավարման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացմանն ուղղված մեխանիզմներիառաջադրման հրամայականով։Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են ոռոգման համակարգիզարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմիցիրականացվող քաղաքականությունը: Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են ոռոգմանհամակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները, ինչպեսնաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:Անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել ոլորտը, որպես պետության անվտանգությանռազմավարական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք:
2 1691

Քննարկվել է 13.07.2023 - 21.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կուրվագծվեն 2023-2026 թվականների հակակոռուպցիոն հիմնական ուղղությունները՝ հստակ գործողությունների ծրագրով: Փաստաթուղթը կսահմանի կոռուպցիայի դեմ պայքարում պետության հիմնական ռազմավարական ուղղությունները՝ ներառելով կոռուպցիոն խնդիրների վերհանումը և լուծումը, միջազգային պարտավորությունների իրականացմանն ուղղված քայլերը: Ռազմավարությունը կարտացոլի Կառավարության ծրագրում ընդգրկված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները:
78 4332