Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.10.2024 - 18.10.2024

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելն է:
Մնաց {days} օր
0 2996

Քննարկվել է 22.03.2023 - 07.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար: Ինչպես նաև հնարավորություն կտրվի տվյալ տրանսպորտային միջոցով ծառայողական խնդիրերն իրականացնող ծառայողին հետագայում պարզեցված կարգով ձեռք բերելու պետական գույքը։
Մնաց {days} օր
1 5441

Քննարկվել է 23.03.2023 - 07.04.2023

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն պետական գույքի օգտագործման արդյունավետությունը բարձրացման համար:  
Մնաց {days} օր
0 4296

Քննարկվել է 15.07.2022 - 30.07.2022

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ >> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով ակնկալվում է ապահովել պետական գույքի կառավարման գործընթացի արդյունավետության մակարդակի, գույքի հանրային օգտակարության բարձրացումը:  
Մնաց {days} օր
0 5011

Քննարկվել է 17.12.2021 - 01.01.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված որոշ ընկերությունների նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերություններին մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով, ինչպես նաեւ ակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» և «Նևրոզների կլինիկա»  ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւ ապահովելով նշված ընկերութոյունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավումը և շարունակական զարգացումը:
Մնաց {days} օր
0 7447

Քննարկվել է 20.08.2021 - 05.09.2021

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԵՐևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորել  շենքերի ու շինությունների անձնագրավորման և տեխնիկական անձնագրերի կազմման  պահանջների իրավական կարգավորում:  
Մնաց {days} օր
9 6101

Քննարկվել է 13.06.2019 - 28.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է իրականացվող գործառույթների և աշխատանքների արդյունավետությունը էականորեն բարձրացնելու նպատակով պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մնաց {days} օր
4 9927

Քննարկվել է 28.03.2018 - 16.04.2018

<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ընդգրկել մասնավորեցման ծրագրում, ինչի հետ կապված  առաջարվում է  նաև օրենքում կատարել լրացում՝ ներառելով դրույթ այն մասին, որ կրթական ծրագրեր իրականացնող   ընկերությունների մասնավորեցումը  չի կարող հանգեցնել  այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության` կրթական ծրագրերի իրականացման կամ  հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):  
Մնաց {days} օր
0 12337
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: