Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.10.2025 - 13.11.2025

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը և դրանք հաղորդելու, ռեգիստրի ձևավորման և վարման կարգը:
Մնաց {days} օր
0 1234

Քննարկվել է 13.10.2025 - 28.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ««Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակները կհամապատասխանեցվեն «Հանրային առողջապահության մասին» օրենքին։
Մնաց {days} օր
0 1379

Քննարկվել է 03.09.2025 - 18.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված են ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման մի շարք կարգավորումներ, որոնք ժամանակին արձագանքել են ոլորտում առկա խնդիրներին և նպաստել կրթության որակի բարելավմանը: Սակայն կրթական քաղաքականության զարգացման, հասարակական պահանջների փոփոխության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխանեցման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու գործող կարգավորումները և ներկայացնելու դրանք նոր խմբագրությամբ։ Նոր խմբագրությամբ կարգավորումների ընդունումը կապահովի ուսուցիչների նպատակային, արդյունավետ և որակական զարգացման գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։   ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշմամբ հաստատվել էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայի ընթացքում պարզվել է, որ որոշման որոշ մեխանիզմներ և ընթացակարգեր բավարար ճշգրտությամբ և արդյունավետությամբ չեն ապահովում ուսուցիչների ատեստավորման ամբողջական, թափանցիկ և արդիական իրականացումը։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական վերջին փոփոխությունների համատեքստում կարգավորումները հստակեցնելու և վերապատրաստման համակարգի նկատմամբ վերահսկողությունն ու արդյունավետությունն ավելացնելու պահանջով։
Մնաց {days} օր
18 1878

Քննարկվել է 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որ իրեն ամրացված հանրակացարանային սենյակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակեցման աշխատանքներ, նախատեսվում է լուծարել 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Նախատեսվում է «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հանրակացարանային սենյակներում բնակեցված անձանց կացարանով ապահովման սոցիալական ծառայությունն իրականացնել (կազմակերպել) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո դրան ամրացված հանրակացարանային սենյակններում բնակեցված՝  Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ծառայությունների տրամադրումը  կազմակերպելու համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 10.09.2015 թ․ N 1069-Ն որոշման և 31.10.2002 թ․ N 1701-Ն («Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին) որոշման մեջ, ինչին էլ մասամբ ուղղված է Նախագիծը։ Բացի այդ՝ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի մի մասը (նախկինում՝ «Ինտեգրման տուն») կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է օգտագործել որպես ժամանակավոր օթևան՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց կարճաժամկետ (մինչև 90 օր) կացարանով ապահովելու նպատակով։ Նշված սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսվում է կազմակերպել պետական բյուջեի միջոցներից դրամաշնորհի մրցույթի արդյունքներով ընտրված մասնավոր կազմակերպության միջոցով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է լրացումներ կատարել Կառավարության 21.04.2023 թ․ N 595-Ն որոշման մեջ, ինչը թույլ կտա պետական գույքն անհատույց տրամադրել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում (այն է՝ պետական բյուջեի միջոցներից) ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին։ Նախագծի ընդունման արդյունքում «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք կշարունակեն բնակվել իրենց հատկացված կացարաններում Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով։ Միաժամանակ, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի այդ ծրագրերով սահմանված ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ստանալ պետական գույք։ Արդյունքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հնարավորություն կստանա քննարկվող սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպել նաև մասնավոր կազմակերպությունների միջոցով։     
Մնաց {days} օր
0 1321

Քննարկվել է 17.07.2025 - 06.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 844-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է դրա պրակտիկ կիրառության արդյունքում առաջացած մի շարք խնդիրներով, կապված հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման հետ, իսկ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները վերանայման կարիք ունեն։
Մնաց {days} օր
0 1248

Քննարկվել է 23.06.2025 - 09.07.2025

«Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1078-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը  Նախագծի ընդունմամբ Օրենքով նախատեսված համապատասխան սոցիալական ծառայությունները կտրամադրվեն միայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Հավաստագրումը կիրականացվի համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներին հավաստագրվող կազմակերպությունների համապատասխանությունն ապահովելու նպատակով։ Նվազագույն չափորոշիչների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքում հավաստագրի գործողության կասեցման հնարավորություն կստեղծվի։ Բացի այդ՝ նախագծի ընդունմամբ հավաստագրման ողջ գործընթացը, ներառյալ՝ հայտերի ներկայացումը, հավաստագրված անձանց ռեեստրի վարումը, կիրականացվի սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի միջոցով։ Արդյունքում կբարձրացվի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի արդյունավետությունն ու մատչելիությունը։     
Մնաց {days} օր
0 1408

Քննարկվել է 26.09.2024 - 14.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների պատշաճ հավաստագրումը և աջակցության կենտրոնների կողմից հավաստագրման համար անհրաժեշտ նվազագույն պահանջների պահպանումը։
Մնաց {days} օր
0 2577

Քննարկվել է 14.08.2024 - 30.08.2024

«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներ «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի արդյունքում նախատեսվում է ունենալ մեխանիզմ, որը հնարավորություն կտա մինչև հաստատությունում շինարարական աշխատանքները մեկնարկելը գնահատել առկա գույքի վիճակը և կիրառելիությունը, զուգահեռաբար գնահատել նաև հնարավորինս մոտ կրթական, մշակութային, մարզական հաստատություններում անհրաժեշտ գույքի կարիքները, գույքի դուրսգրումը և տեղափոխումը կազմակերպել միայն մեկ անգամ՝ համապատասխան վայր՝ խնայելով և՛ ժամանակը, և՛ տեղափոխման և պահպանման համար օգտագործվող ռեսուրսները, և՛ նվազագույնի հասցնելով գույքի վնասման ռիսկերը:
Մնաց {days} օր
1 2871

Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մեխանիզմի վերանայման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
2 3150
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: