Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

02.12.2025 17.12.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-104-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքներն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, սակայն էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով տեխնիկական առաջադրանքի կազմման և համաձայնեցման գործընթացը դեռևս ավարտված չէ, ավելին՝ առկա են կապալառու կազմակերպության կողմից տեխնիկական առաջադրանքի կազմման որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ ներկայումս ՊԵԿ-ի և կապալառու կազմակերպության միջև ընթանում են համապատասխան աշխատանքներ, սակայն առկա է մտավախություն մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն ավարտին հասցնելու մասով, ուստի, նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան օրենսդրական փոփոխությամբ Օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել և 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել, որ դրանք ուժի մեջ են մտնում էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
Մնաց {days} օր
0 207

Քննարկվել է 17.11.2025 - 02.12.2025

«Երևանի զարգացման 2026 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևանի զարգացման 2026 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:           
Մնաց {days} օր
0 486

Քննարկվել է 15.09.2025 - 30.09.2025

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0) 2026-2035 թվականների համար: Փաստաթուղթը մշակվել է ըստ Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 11-րդ մասերի, ինչպես նաև 1/CP.21 որոշման 23 և 24 կետերի, Փարիզյան համաձայնագրի այլ համապատասխան դրույթների՝ առաջնորդվելով առաջին գլոբալ գնահատման 1/CMA.5 որոշման արդյունքներով։լ Կիմայի փոփոխությունը նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա: Ավելանում է բնական աղետների քանակը և փոխվում են բնական ցիկլերը (երաշտների, վաղ ցրտահարությունների, անտառային հրդեհների և ջրհեղեղների թվի աճ), կրճատվում է կենսաբազմազանությունը: Այդ պատճառով, չնայած մարդածին ջերմոցային գազերի (ՋԳ) գլոբալ արտանետումներում Հայաստանի աննշան մասնաբաժնին՝ 0.02%, երկիրն ակտիվորեն մասնակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային գործընթացներին։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002 թվականի դեկտեմբերին և վերջինիս Դոհայի փոփոխությունը, ինչպես նաև Փարիզյան համաձայնագիրը (ՓՀ)՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող առաջին գլոբալ պայմանավորվածությունն է, որը սահմանում է կլիմայի փոփոխությանը դիմակայման պլան՝ նպատակ ունենալով գլոբալ տաքացման աճը նախաարդյունաբերական մակարդակի համեմատ պահել 2°C-ից ցածր մակարդակում, միաժամանակ ձգտելով այն հասցնել մինչև 1.5 °C-ի:   ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. էր, ինչը ժամանակ է ապահովել վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։ Այս նպատակով, ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N610-Լ որոշմամբ հաստատվեց ՓՀ ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ 2) 2021-2030 թվականների համար: ԱՍԳ 2 համաձայն 2030 թ. նպատակն է չգերազանցել ջերմոցային գազերի արտանետումների 15047 ԳգCO2 համարժեք չափը, այսինքն՝ նվազեցնել արտանետումները 40%-ով 1990թ. համեմատ: Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ երկրները յուրաքանչյուր հինգ տարին մեկ նախապատրաստում և հաղորդում են ազգային մակարդակով սահմանված հանձնառության մասին՝ ներառելով հաջորդող տասնամյա ժամանակաշրջանը: Ի կատարումն այս պարտավորության՝ Կառավարությունը հաստատում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0):  Միաժամանակ, նախագիծը ձևավորվել է ՓՀ իրականացման որոշումներով սահմանված ձևաչափին և բովանդակության նկատմամբ նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի ԱՍՀ 3.0-ի մշակման հիմքում 2023 թ․ Գլոբալ գնահատման արդյունքներն են, որոնցում ընդգծվում են հավակնությունների մեծացման, թափանցիկության ընդլայնված շրջանակի կայուն համակարգեր ունենալու և արդարացի անցման անհրաժեշտությունը։ Օգտագործելով ՄԱԿ-ի ԿՓՇԿ 2024 թ․ համապատասխան զեկույցը՝ Հայաստանը համադրել է իր վերանայված ԱՍՀ-ն միջազգային միտումների հետ՝ արտացոլելով հավակնությունների բարձրացման ցիկլը։ Հիմնվելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում նախկին հանձնառությունների վրա՝ Հայաստանի ԱՍՀ 3․0-ն կարևոր առաջընթաց է երկրի կլիմայական քաղաքականության ուղղությամբ՝ 2026–2035 թթ․ համար սահմանելով հստակ, ամբողջ տնտեսությունը ներառող մեղմման և հարմարվողականության նպատակներ։ Փաստաթուղթը սահմանում է ՋԳ արտանետումների կրճատման ինչպես ոչ պայմանական (44%), այնպես էլ պայմանական թիրախներ (52%) 1990 թ․ մակարդակի համեմատությամբ՝ արտահայտելով Հայաստանի ռազմավարական անցումը ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխությանը դիմակայուն զարգացող մոդելի՝ հանձնառու հասնելու  Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C-ից ցածր նպատակին։
Մնաց {days} օր
1 1866

Քննարկվել է 11.09.2025 - 29.09.2025

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լավարկել անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը, ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման կարգավորում։    
Մնաց {days} օր
0 999

Քննարկվել է 08.09.2025 - 23.09.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2023 թվականի փետրվարի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը սահմանելու մասին» N 09-Ն հրամանի 6.1. կետը նոր խմբագրությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության պետական չափորոշչով հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվող նորմատիվային ծավալներով, անհատական բաղադրիչին հատկացվող ժամաքանակով, ինչպես նաև «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի առարկայական ծրագրի բովանդակությամբ:  
Մնաց {days} օր
38 6187

Քննարկվել է 13.08.2025 - 28.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության նախարարության ենթակա մարզային բժշկական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր մեկ մարզային բժշկական կազմակերպություն ստեղծելու մասին:
Մնաց {days} օր
7 2719

Քննարկվել է 01.08.2025 - 22.08.2025

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք հիմք են տալիս վերանայելու առանձին կարգավորումները, ինչպես նաև նախատեսելու նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության նվազեցնելու, ՀՀ տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով։
Մնաց {days} օր
7 2297

Քննարկվել է 23.06.2025 - 08.07.2025

«Երևան քաղաքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի հունիսի 23-ից հուլիսի 8-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:       Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև հուլիսի 8-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:       Հանրային քննարկումների ընթացքում՝ հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:       Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 3-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):          Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:
Մնաց {days} օր
0 1415

Քննարկվել է 19.06.2025 - 05.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2025-2030ԹԹ․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Ռազմավարական ծրագրով փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) զարգացումը ուղղակիորեն կապվում է դրանց մրցունակության բարձրացման հետ։ Այս մոտեցմամբ է պայմանավորված ռազմավարական ծրագրի անվան ընտրությունը։ Ձեռներեցության զարգացման կենսափուլերից յուրաքանչյուրի համար, հաշվի առնելով այդ փուլերի յուրահատուկ կարիքները, ռազմավարական ծրագիրն առաջադրում է թիրախային միջամտության ուրույն գործիքակազմ՝ հաջորդ փուլ սահուն անցումն ապահովելու նպատակով։ Ռազմավարական ծրագրի հենասյուներն են արտադրողականությունը, նորարարությունը, ներառական զարգացումը, կանաչ զարգացումը և դիմակայունությունը։ Դրանց հիման վրա ձևավորվել է ռազմավարության տեսլականը, որը պատկերում է Հայաստանը որպես ներառական, կայուն զարգացող տնտեսությամբ, բարեկեցիկ և դիմակայուն երկիր, որի առաջընթացի շարժիչ ուժը լինելու են մրցունակ ՓՄՁ-ները։ Ծրագրի տեսլականը, նպատակները և միջոցառումները մշակվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․ միասնական նպատակից բխող, փոխլրացնող, փոխկապակցված և նույն թիրախային խմբին ուղղված միջոցառումների համախմբում մեկ ծրագրի ներքո՝ բացահայտված հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ առաջարկելու համար, ձեռներեցության զարգացման կենսափուլերի առանձնահատուկ կարիքներից բխող ծրագրերի և դրանց բաղկացուցիչ միջոցառումների մշակում, համագործակցության խթանումը տնտեսավարողների միջև՝ արժեշղթաների և կլաստերների զարգացումը խրախուսելու նպատակով, ռազմավարական ծրագրի իրագործման արդյունավետությունն ու շարունակականությունն ապահովելու համար ինստիտուցիոնալ լուծումների մշակում, տնտեսական առաջընթացի չափման, թիրախավորման և դրա վրա ներգործության և՛ քանակական, և՛ որակական մոտեցումների որդեգրում, ծրագրերի մշակման և իրականացման գործում նախագծային մտածողության կիրառում՝ պարբերական փորձարկումների, լավարկումների և ճշգրտումների միջոցով։ Ռազմավարական ծրագիրը մշակվել է ոլորտի համապարփակ և խորքային վերլուծության արդյունքում։ Մասնավորապես, քանակական և որակական տվյալների հիման վրա իրականացվել է ՓՄՁ ոլորտի իրավիճակային վերլուծություն, որը բացահայտել է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության օրինաչափությունները, առանձնահատկություններն ու մարտահրավերները։   [1] Հղում [2] Հղում
Մնաց {days} օր
2 2925
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: