Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

22.04.2026 07.05.2026
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի Նախագծով առաջարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններ հերթագրման և ընդունելության գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով համապատասխան համակարգերի փոխգործելիությունը: Արդյունքում կբացառվի ծնողների կողմից հաստատություններ այցելելու և փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
0 270

07.04.2026 27.04.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների ու փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման ընթացակարգերը, ապահովել իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկերի և հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությամբ ծագող հարաբերությունների շրջանակում կարգավորումների միատեսակ կիրառությունը, բարձրացնել ներկայացվող փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների ստուգման արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել գործնական կիրառման ընթացքում առաջացող իրավական և տեխնիկական բնույթի խնդիրները։ Արդյունքում կբարձրանա պետական գրանցման էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, կապահովվի գործընթացի առավել հստակ, կանխատեսելի և պատշաճ կազմակերպված իրականացումը։
Մնաց {days} օր
1 734

Քննարկվել է 25.03.2026 - 14.04.2026

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հաստատել Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը։    Նշված կարգավորման կիրառման արդյունքում ակնկալվում է ապահովել անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների հետագա թվայնացումը, բարձրացնել մատուցվող էլեկտրոնային ծառայությունների արդյունավետությունը և ապահովել պայմանագրային հարաբերությունների լուծման առավել մատչելի, պարզ և արագ ընթացակարգ՝ միաժամանակ պահպանելով իրավական հստակությունն ու իրավական անվտանգության պահանջները։
Մնաց {days} օր
0 466

Քննարկվել է 19.12.2025 - 14.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ դատարանների կողմից կայացվող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց ծագման, փոփոխման և դադարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու գործընթացի թվայնացումը, ինչպես նաև կձևավորվեն այդ փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ներդրված համապատասխան էլեկտրոնային համակարգում զետեղելու իրավական մեխանիզմներն ու անհրաժեշտ վավերապայմանները: Նախագծի ընդունման արդյունքում կդյուրինացվի ՀՀ դատարանների կողմից կայացվող համապատասխան ակտերից բխող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների ծագման, փոփոխման կամ դադարման պետական գրանցման ընթացակարգը՝ ապահովելով պետական գրանցման տվյալների ամբողջականությունը, ճշտությունն ու վավերականությունը։ 
Մնաց {days} օր
0 1401

Քննարկվել է 17.12.2025 - 05.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ մարտի 16-ի թիվ 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համակարգում էլեկտրոնային հսկողության պայմանների պատշաճ ապահովման համար անհրաժեշտ իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
0 1450

Քննարկվել է 16.12.2025 - 31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի առողջապահական համակարգի բարեփոխմանը և առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ կիրառմանը։
Մնաց {days} օր
0 1284

Քննարկվել է 12.12.2025 - 28.12.2025

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից նախագծեր Ներկայացված Նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի շարունակել Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը իրականացնել թղթային եղանակով՝ այդպիսով ապահովվելով Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների իրացումը:
Մնաց {days} օր
1 1790

Քննարկվել է 11.12.2025 - 05.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքների ղեկավարների կողմից որակավորված անձանց կողմից Կադաստրի կոմիտե ներկայացնելու նպատակով կազմած համապատասխան հատակագծերի հաստատման կամ մերժման գործընթացը դարձնել առավել դյուրին՝ համաժամանակյա այն տեղափոխելով թվային միջավայր։ Սա իր հերթին կարտահայտվի վարչարարության ժամկետների կրճատմամբ, փաստաթղթաշրջանառության միանշանակ և կանխատեսելի ընթացակարգերի սահմանմամբ և թվայնացման քաղաքականության լիարժեք իրականացմամբ։
Մնաց {days} օր
5 1830
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: