Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.10.2025 - 07.11.2025

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել հանցավորության (և այլ իրավախախտումների) վիճակագրության ձևավորման, վերլուծության և հետազոտությունների միասնական, արդյունավետ և ժամանակակից համակարգի ձևավորում՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձն ու թվայնացման միտումները։ Նորաստեղծ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը հնարավորություն կտա ձևավորել համապարփակ, թվայնացված և ապացուցահեն տվյալների բազա, որն իր մեջ կներառի ինչպես քրեական, այնպես էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
Մնաց {days} օր
0 1546

Քննարկվել է 13.10.2025 - 29.10.2025

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻՆ ԱԿՏԻՎ ԿԱՄ ՊԱՍԻՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական կառավարման արդյունավետության բարձրացմամբ իրականացնել բնակչության պետական ռեգիստրի առավել թափանցիկ և ճշգրիտ գործառույթ, ինչպես նաև՝ ապահովել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջը։
Մնաց {days} օր
0 760

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում՝ կապահովեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների ամբողջականությունն ու հուսալիությունը, կնվազեցնեն կրկնվող և անճշտ տվյալները, կապահովեն պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դիվանագիտական ծառայության միջև տեղեկատվական փոխգործունակություն, և կնպաստեն պետական քաղաքականությունների ավելի արդյունավետ և հասցեական ձևավորմանը։
Մնաց {days} օր
4 1751

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա բնակչության պետական ռեգիստրի համակարգի արդյունավետությունը, և կնպաստի տվյալների որակի և անվտանգության ապահովումանը, պետական կառավարման մարմինների հաշվետվողականության ամրապնդմանը և Բնակչության պետական ռեգիստրի տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
0 708

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի միաժամանակ մի քանի ռազմավարական նպատակների իրականացմանը՝• կբարձրանա պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակը,• կապահովի տվյալների փոխանակման իրավական և տեխնիկական անվտանգությունը,• կնվազեցնի տվյալների կրկնօրինակումները և ձեռնարկային տվյալների հավաքման բեռը,• կբարելավի քաղաքացիների տվյալների պաշտպանության և պետական ծառայությունների մատուցման որակը։
Մնաց {days} օր
0 899

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բնակչության նույնականացման, հաշվառման և բնակության վերաբերյալ տվյալների միասնական հարթակը։ Այն կառուցված է որպես պետական տվյալների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչ, որի միջոցով ապահովվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ լիազորված կառույցների փոխգործելիությունը, տվյալների հուսալի պահպանումը և անվտանգ օգտագործումը։
Մնաց {days} օր
0 1217

Քննարկվել է 07.10.2025 - 22.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգում կսահմանվի արգելք ավտոցիստեռնի ամենամյա տեխնիկական զննության իրականացման, եթե բացակայում են ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականը և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը:
Մնաց {days} օր
0 601

Քննարկվել է 29.09.2025 - 17.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2-Ն որոշման 2, 3 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածների:  
Մնաց {days} օր
0 816

Քննարկվել է 02.09.2025 - 17.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի և տեխնիկական սպասարկման բաժնի աշխատողների աշխատանքները ներառել առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում։
Մնաց {days} օր
0 1169
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: