Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.08.2025 - 29.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանված կարգավորումներով սահմանված փոփոխությունների արդյունքում կսահմանվի այլ ժամկետ փորձանմուշը մանրածախ վաճառք իրականացնողին վերադարձնելու համար: Մասնավորապես, մանրածախ իրացնողի մոտ հայտնաբերված խախտման փաստով հարգորոշողի նկատմամբ ստուգման վարույթ հարուցելու դեպքում փորձանմուշը կպահպանվի նախատեսվող ժամանակահատվածով: Միաժամանակ, նախատեսվում է, որ տեսչական վերահսկողության նպատակով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ առարկություն կարող է ներկայացվել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու ժամկետում: Նման ժամկետի նախատեսումը պայմանավորված է նրանով, որ մանրածախ իրացնողը չզրկվի տևական ժամանակ իր ապրանքն իրացնելու իրավունքից, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի: Նման դեպքում տնտեսվարող երկու սուբյեկտների նկատմամբ վարչական մարմնի իրականացրած վարչարարությունը կլինի բազմակողմանի և օբյեկտիվ, ինչպես նաև կապահովվի նաև հարգադրոշմողի արդյունավետ պաշտպանության իրավունքը:
Մնաց {days} օր
0 1107

Քննարկվել է 16.06.2025 - 04.07.2025

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով նախատեսված դեպքերում՝ առանց հաշվառքի սարքերի ենթասպառող ունեցող սպառողների անխոչընդոտ մուտքը էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա։ Բացի այդ, նախատեսվում է, որ համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար սակագնային կարգավորման ենթակա կայանը (ԿԷԱ կայան) կմասնակցի օր առաջ շուկային (ՕԱՇ), եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ կտա ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը հնարավորություն կունենա համապատասխանեցնելու (փոփոխելու կամ չեղարկելու) տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։ Նախատեսվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից վճարումների հետ կապված լավարկված կարգավորումներ։ Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների փոփոխությամբ կապահովվի 2025 թվականի մայիսի 14-ին ընդունված «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքի կիրարկումը։
Մնաց {days} օր
0 1501

Քննարկվել է 26.02.2025 - 14.03.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում կամ հաշվարկային փաստաթղթում արտացոլված մեծությունների ճշգրտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ճշգրտված մեծությունների հիման վրա կիրականացվի վերահաշվարկ, որի արդյունքները կներառվեն այն իրականացնելու ամսվա համար կազմվող վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում, արդյունքում զերծ պահելով ԷՄՇ մասնակիցներին իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված դրույթները խախտելուց։ Միաժամանակ, կապահովվի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացումը։
Մնաց {days} օր
0 1841

Քննարկվել է 26.12.2024 - 12.01.2025

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն և №523-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողները հնարավորություն կունենան նախապես իրազեկված լինել իրենց պարտավորության վերաբերյալ, իսկ վերջիններիս առևտրային հաշվառքի սարքերի՝ ԷՀՑ կանոնների պահանջներին համապատասխանեցումը սահմանված ժամկետներում կլինի իրագործելի։ Միաժամանակ, բաշխողի կողմից սպառողների առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը կիրականացվի առավել հստակեցված ժամկետում։
Մնաց {days} օր
0 2336

Քննարկվել է 27.05.2024 - 12.06.2024

ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն, №517-Ն, №522-Ն և №523-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններում, հաղորդման և բաշխման ցանցային կանոններում կհստակեցվեն արտառոց իրավիճակներում փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքների հաշվարկների իրականացման իրավահարաբերությունները, ԷՄՇ մասնակցի նույն հաշվառման կետում միաժամանակ և որպես սպառող, և որպես արտադրող հանդես գալու դեպքում ՇԿԾ-ում երկու ուղղություններն առանձին պրոֆիլներով գրանցման հետ կապված իրավակարգավորումները, հաղորդման կամ բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացած հաշվառման կետի (կետերի) մասով ԿՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացվող գնման հայտերը, ԷՄՇ մասնակիցների վճարումների երաշխավորման մեխանիզմները, մատակարարի և սպառողի միջև կնքված մատակարարման պայմանագրի լուծմանն առնչվող իրավակարգավորումները, կսահմանվեն ԷՄՇ մասնակցի կողմից գրավոր պահանջի ներկայացման պարագայում վերջինիս էլեկտրամատակարարումը բաշխողի կողմից դադարեցնելու, շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի պարագայում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցնելու հետ կապված կարգավորումներ, առանձին գործառնությունների իրականացման համար կնախատեսվեն այլ ժամկետներ, ինչպես նաև կհստակեցվի ԷՄՇ մասնակցի վիրտուալ քարտում և սպառողի հաշվառման քարտում պարունակվող տեղեկատվությունը և միացման տեղեկանք ստանալու համար դիմող անձի կողմից վճարվող ծառայության վճարի վերադարձմանն առնչվող կարգավորումը։
Մնաց {days} օր
0 3420

Քննարկվել է 14.08.2023 - 30.08.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, ինչպես նաև բաշխողի համար սահմանվում է պարտավորություն՝ ենթասպառողներ ունեցող սպառողների հաշվառման համալիրների համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների շրջանակում առաջնահերթ իրականացնելու մասին։
Մնաց {days} օր
1 4471

Քննարկվել է 24.05.2023 - 09.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի №150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում և էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևում սահմանել կարգավորումներ, որոնք միտված են ինքնավար էներգաարտադրության գործընթացն առավել ճկուն, գրավիչ և տնտեսապես արդյունավետ դարձնելուն, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգառեսուրսներով էլեկտրական էներգիայի արտադրության խրախուսմանը և երկրի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանը:
Մնաց {days} օր
0 4642

Քննարկվել է 02.12.2022 - 18.12.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №517-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային կանոնների շրջանակում կհստակեցվեն շուկայի մասնակիցների գործունեության և դրա առանձին սեգմենտներում առևտրի իրականացման պայմանները և պատասխանատվությունների շրջանակը։
Մնաց {days} օր
0 4576

Քննարկվել է 17.08.2022 - 08.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված է, որ չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում է չափանոթի 5 դմ3 (5 լ) անվանական տարողության կամ դրա բազմապատիկի չափով։ Ներկա փուլում տվյալ ծավալի չափանոթների ձեռքբերումը (արտադրությունը) իրատեսական չէ և դրանց բացակայությունն առաջացնում է հեղուկ վառելիքի վաճառքի խոչընդոտներ։ 
Մնաց {days} օր
0 4154
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: