Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 22.09.2025 - 07.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով էլեկտրոնային աճուրդների անցկացման արդյունավետության բարձրացմամբ, Համակարգի գործարկումից հետո առաջացած թերությունների շտկմամբ։
Մնաց {days} օր
0 1137

Քննարկվել է 11.09.2025 - 26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի հուլիսի 4-ի արձանագրության 3-րդ կետի հանձնարարականի համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը աճուրդներով և/կամ մրցույթներով օտարելու ժամանակ գույքի մեկնարկային գինը տվյալ գույքի շուկայական գնահատված արժեքի որոշակի տոկոսի չափով սահմանելու, ինչպես նաև գործող որոշմամբ սահմանված կարգի հավելված N 3-ի 29-րդ կետում ամրագրված նորմերը Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 1790 որոշումը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1299

Քննարկվել է 10.01.2025 - 25.01.2025

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 2149

Քննարկվել է 01.11.2024 - 17.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ և լրացումներ:
Մնաց {days} օր
0 2157

Քննարկվել է 11.10.2024 - 31.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին»
Մնաց {days} օր
0 2274

Քննարկվել է 29.08.2024 - 14.09.2024

««Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի մշակման նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել արտադպրոցական կրթության ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։
Մնաց {days} օր
0 2466

Քննարկվել է 31.05.2024 - 15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ և լրացումներ:
Մնաց {days} օր
0 2845

Քննարկվել է 10.04.2023 - 25.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14 –Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «4 993 315 200 (չորս միլիարդ ինը հարյուր ինսուներեք միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «4 994 840 400 (չորս միլիարդ ինը հարյուր ինսունչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար չորս հարյուր)» բառերով: որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «5 918 315 200 (հինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «6 169 637 500 (վեց միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր)» բառերով: որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «925 000 000 (ինը հարյուր քսանհինգ միլիոն)» բառերը փոխարինել «1 174 797 100 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն յոթ հարյուր ինսունյոթ հազար մեկ հարյուր)» բառերով: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների.      1) հաստատել Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝   համաձայն թիվ 1 հավելվածի: 2) որոշման հավելվածի 1-ին, 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի: 3) որոշման հավելվածի 2-րդ 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մնաց {days} օր
0 4995
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: