Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.10.2025 - 14.11.2025

«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետով, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևծաղկի ձեթ։
Մնաց {days} օր
0 1327

Քննարկվել է 23.10.2025 - 17.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N1354-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N1354-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է լրացում կատարել վերոնշյալ որոման Հավելված 10-ում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն արտաքին առևտրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով
Մնաց {days} օր
0 1345

Քննարկվել է 20.10.2025 - 04.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 98-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, մասնավորապես, 1. որպես օժանդակության ենթակա գործունեության ոլորտ հանել ՏԳՏԴ C 10.8 գործունեության ոլորտը։ 2. կատարել օժանդակության տրամադրման ժամկետների փոփոխության կատարմանը՝ դրանց մասով ուշացումները բացառելու նպատակով 3. բարձրացնելու տնտեսվարողների հարկային կարգապահության աստիճանը։
Մնաց {days} օր
0 818

Քննարկվել է 25.09.2025 - 10.10.2025

Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Սույն նախագծով առաջարկվում է նախագծում նշված ապրանքների՝ դեպի երրորդ երկրներ  արտահանումը համարել որպես լիցենզավորվող գործունեություն, սահմանելով լիցենզիայի տրամադրման համար <Պետական տուրքի մասին> օրենքով սահմանված տուրք։ 
Մնաց {days} օր
0 828

Քննարկվել է 19.09.2025 - 04.10.2025

Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին Սույն նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից սև և գունավոր մետաղի ջարդոնի և թափոնի, ինչպես նաև սև մետաղից պատրաստված ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին դասվող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք։
Մնաց {days} օր
0 1062

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին Նախատեսվում է «Սնդիկի  մասին» օրենքի պահանջներին համապատասխան սահմանել սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին։
Մնաց {days} օր
0 1526

Քննարկվել է 24.06.2025 - 09.07.2025

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով՝  թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների  նկատմամբ սահմանեվում է քվոտա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր- 1200 կգ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0 ծածկագրեր- 5000 կգ
Մնաց {days} օր
0 1113

Քննարկվել է 27.05.2025 - 11.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոինիսի 27-ի N 971-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2025 թվականի խաղողի մթերումների գործընթացը։
Մնաց {days} օր
0 1617

Քննարկվել է 31.03.2025 - 15.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2025-2030ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի արտահանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարական ծրագիր) սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու պետության միջազգային շահից բխող արտահանման զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ծրագիրն առաջնահերթ բխում է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության շրջանակներում սահմանված արտահանման զարգացման նպատակից և համահունչ է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգին՝ անուղղակիորեն ծառայելով նաև մարդկային կապիտալի զարգացմանը, գործազրկության և աղքատության նվազմանը։ Ծրագիրը միտված է արտահանումը դարձնել տնտեսության զարգացման գլխավոր խթանը։
Մնաց {days} օր
0 2642
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: