Քննարկվել է 03.07.2023 - 18.07.2023 «Սպա¬ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ¬մա¬¬կան նշանակության այլ նյութա¬տեխ¬նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ստորաբաժաններին ամրացված սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, օտարելու կամ ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները: 1 1 0 2189
Քննարկվել է 18.05.2023 - 03.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար սահմանվում են բնակարանային ապահովության նոր պայմաններ, որոշման մեջ իրացվում են օրենքի 65-րդ և 73-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոշման մեջ օրենքին տրված հղումները համապատասխանեցվում են գործող օրենքի դրույթներին, հստակեցվում են հատկացված բնակարանի գնման վկայագրի գործողության և օգտագործման, ՊՆ ծառայողական ֆոնդի պահպանման և սպասարկման պայմանները: 6 1 0 2200
Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն և 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 347-Ն և 06.04.2017թ. N 393-Ն որոշումներում իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով հետուսումնական պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման պայմաններում կատարված փոփոխությունը և լրացումը: 2 4 0 2018
Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 23.03.2023թ. N 383-Ն որոշման մեջ իրացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով սահմանված կարգավորումը: 1 3 0 1954
Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 09.08.2018թ. N 898-Ն որոշման մեջ իրացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով սահմանված կարգավորումը և դադարեցվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին փոխհատուցում հաշվարկելու վերաբերյալ դրույթների գործողությունը: 0 6 0 2229
Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի դրույթները, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են կարգավորիչ օրենքների պահանջներին: 0 5 0 1767
Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-141-Ն oրենքի դրույթները: 1 4 1 2134
Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023 «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը, ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ամսական դրամական հատուցման իրավունքի ծագման պայմանները, ամսական դրամական հատուցման վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վճարման կարգը, ամսական դրամական հատուցման վճարումը և ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարելու հիմքերը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշումը: 7 3 6 2567
Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 06.12.2018թ. N 1419-Ն, 04.03.2004թ. N 318-Ն և 25.07.2013թ. N 806-Ն որոշումներում իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08.12.2022թ. ՀO-527-Ն oրենքների դրույթները, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են օրենքի պահանջներին: 0 4 0 1933