Պաշտպանության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.06.2018 - 10.07.2018

Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության շրջանակներում օրենքով սահմանված միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, այդ միջոցառումներին քաղաքացիների ներգրավման հետ կապված հարաբերությունները, միջոցառումների անցկացման գործընթացում զինվորական կոմիսարիատների ու իրավասու այլ ծառայությունների գործողությունների համալիրը:
3 8034

Քննարկվել է 12.06.2018 - 27.06.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին     Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ որպես ավագ դպրոցի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության, աշխատողներին սոցիալական փաթեթի տրամադրման գործընթացը:
0 6571

Քննարկվել է 12.06.2018 - 27.06.2018

Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների զինվորական հաշվառման նպատակը, խնդիրները, հաշվառում իրականացնող մարմինները, քաղաքացիների զինվորական հաշվառման հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների գործողությունները, զինվորական հաշվառման գործընթացում կիրառվող փաստաթղթերի ձևերը:
0 8227

Քննարկվել է 12.06.2018 - 27.06.2018

Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և բնակելի տարածության վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները:
7 10179

Քննարկվել է 11.05.2018 - 26.05.2018

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին    Որոշման նախագծի համաձայն սահմանվում են շարքային կազմի և պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման, զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների գործունեության կարգերը, նրանց կողմից ընդունվող որոշումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
0 8734

Քննարկվել է 11.05.2018 - 26.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և 405-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն և 405-Ն որոշումներում վերացվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում և առողջական վիճակի փորձաքննության կարգում տեղ գտած վրիպակները և տեխնիկական բնույթի թերությունները:
0 15702

Քննարկվել է 02.05.2018 - 17.05.2018

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին      Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների քննարկող հանձնաժողովի կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշման ընդունման լիազորությունը վերապահվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին:
0 7899

Քննարկվել է 02.05.2018 - 17.05.2018

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին      Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում մարզային և հանրապետական զորակոչային, ինչպես նաև մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, այդ հանձնաժողովների կողմից համապատասխան որոշումների ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշման ընդունման լիազորությունը վերապահվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին: Բացի այդ, հստակեցվում են քաղաքացու ընտանեկան պայմանների շրջանակներում ծնողների հաշմանդամության արդյունքում աշխատունակության սահմանափակման աստիճանի, ուսումնառության գործուղված զինծառայողներին պաշտոնից ազատելու և կադրերի տրամադրության տակ թողնելու, զինվորական ծառայությունից արձակելիս արձակման հրամանում ստաժի, կադրերի տրամադրության տակ կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտվելու դեպքում զինծառայողի դրամական ապահովության հաշվարկման հետ կապված դրույթները, ծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն է ընձեռնվում նաև կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար:
0 9104

Քննարկվել է 02.05.2018 - 17.05.2018

Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին      Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացում այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշումների ընդունման լիազորությունը վերապահվում է այն պետական կառավարման մարմնի ղեկավարին, որի ենթակայությամբ գործող կազմակերպությունում (այլընտրանքային զինվորական ծառայության մասով՝ զորամասում) եզրակացությամբ առաջարկվել է իրականացնել քաղաքացու այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին դիմումի վերաբերյալ բացասական եզրակացության հիման վրա քաղաքացու դիմումի մերժման իրավասությունը՝ ՀՀ արդարադատության նախարարին:
0 7255