Պաշտպանության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 04.02.2019 - 19.02.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և երկարամյա ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառա­յողներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը, շահառուների և Պաշտպանության նախարարության միջև կնքվող պայմանագրի և բնակարանի գնման վկայագրի ձևերը: Հաշվի առնելով նաև տարիներով բնակարանային ապահովության համար հաշվառված և ապահովություն չստացած անձանց քանակը և պետության կողմից այդ ապահովության իրացման հնարավորությունները, որոշման նախագծով սահմանվել են անհատույց ֆինանսական աջակցության չափերը, ընդ որում, Երևան քաղաքի համար նախատեսվել է ըստ եռամսյակի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող՝ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակարանների միջին շուկայական արժեքներն արհեստականորեն բարձր են առաջնային շուկայում (նորակառույց շենքեր) և Կենտրոն վարչական տարածքում ձևավորված գների պատճառով, իսկ նախատեսվող չափը սկզբունքորեն բավարար է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար:
55 13607

Քննարկվել է 10.01.2019 - 25.01.2019

<<Մատչելի բնակարան զինծառայողներին>> պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին       Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սպայական կազմի զինծառա­յողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկա­վոր­ման գործընթացը, որ համաձայն զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները:                  
67 20261

Քննարկվել է 22.11.2018 - 07.12.2018

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին     Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:
0 10161

Քննարկվել է 19.11.2018 - 04.12.2018

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին      Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
1 6439

Քննարկվել է 27.10.2018 - 11.11.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման և դրա անխափան աշխատանքի համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման աշխատանքների իրականացում:
0 6367

Քննարկվել է 26.10.2018 - 10.11.2018

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»    Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
0 9595

Քննարկվել է 17.09.2018 - 03.10.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) անձանց համար հնարավորություն՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու ցանկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ նաև մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը: Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ որպես կնքված պայմանագրի հրաժարագին սահմանված ուսման վարձի կրկնապատիկը վճարելու պարտավորություն չի ծագում այն անձանց համար, ում հետ կնքված պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է վերջիններիս՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով: Հաշվի առնելով նաև, որ նշված դրույթն ունի բարելավող բնույթ, վերջինիս տրվում է հետադարձ ուժ՝ արդեն իսկ կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու համաձայնագրեր կնքելու հնարավություն ունենալու համար:
0 7755

Քննարկվել է 20.07.2018 - 05.08.2018

Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում է տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը:
1 6549