Քննարկվել է 01.08.2023 - 17.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ սահմանված Խաչատուր Արմենի Դալլաքյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից: 5 1 1 535
Քննարկվել է 27.07.2023 - 13.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Ներկայում գործող իրավական ակտում բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունում դասավանդողների դրույքի վերաբերյալ կարգավորումը, և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նշված բացը կարգավորող դրույթ սահմանելու: Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում, ուսումնական ծրագրերի շաբաթական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դասվարներն աշխատում են թերծանրաբեռնված և չեն կարողանում ապահովել մեկ դրույք ծանրաբեռնվածություն (ֆիզկուլտուրա, երաժշտություն, կերպարվեստ առարկաները 1-ից 4-րդ դասարաններում դասավանդում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետները), ուստի հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ տարրական դասարաններում մեկ դրույքը սահմանվում է 22 ժամ, որից փաստացի դասավանդման համար՝ 18, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 4 ժամ: Հարկ է նշել, որ տարրական դասարաններում միավորային գնահատումը փոխարինվում է ձևավորող գնահատման մեխանիզմով, որը բավականին աշխատատար է և դասվարից զգալի ժամանակ է պահանջում, ուստի այս գործառույթը ևս դիտարկվում է 4 ժամի շրջանակներում իրականացվող աշխատանք: Պարտադիր կրթության երկրորդ և երրորդ աստիճաններում փաստացի դասավանդման համար սահմանվում է 20, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 2 ժամ: Արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 20 ժամ, որն ըստ էության համարժեք է 1 դրույքի։ Համայնքային գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններից ստացված առաջարկությունների, ինչպես նաև քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ շաբաթական 20 ժամի սահմանումն առաջացրել է ֆինանսական հետևանքներ, ինչպես նաև կարող է հանգեցնել գործող խմբակների փակման և դասավանդման թերծանրաբեռնվածության։ Սույն փոփոխությամբ առաջարկվում է աշխատաժամանակի տևողությունը անհատական և խմբային պարապմունքների համար սահմանել շաբաթական 24 ժամ: 1 1 0 798
Քննարկվել է 25.07.2023 - 11.08.2023 Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում գիտական աշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները, որոնք հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում: Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, գիտական պետական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար: 9 8 19 2876
Քննարկվել է 24.07.2023 - 08.08.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու, վեր հանված խնդիրները կարգավորելու համար: Անհրաժեշտություն է առաջացել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները սահմանել առանձին հավելվածով: Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են. հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների մասով հանվել է հայոց լեզվի մասնագետի պահանջը՝ փոխարենը ներգրավելով տվյալ օտար լեզվի համապատասխան մասնագետին, հստակ տարանջատվել են «դասագիրք» և «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների մասով: Դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները կսահմանվեն առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա նշված նյութերը երաշխավորելու համար: 1 2 2 1584
Քննարկվել է 21.07.2023 - 07.08.2023 «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման եղանակ։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության և արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն և հետազոտություն ապահովելու նպատակով։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ձեռք բերվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), այն կրթական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, որոնք միավորվելու են տարբեր կլաստերներում, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։ 779 473 51 4687
Քննարկվել է 20.07.2023 - 04.08.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն փոփոխությամբ կսահմանվեն կրթական տարբեր աստիճաններում սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության, ինչպես նաև երկարօրյա պարապմունքն ավարտելու դեպքերը: Ներկայում գործող կարգով ձևավորվող երկարօրյայի տեսակները պահպանվելու են ուսումնական հաստատություններում, սակայն դրանք չեն կարող լինել նույն խմբերն այն երկարօրյա խմբերի հետ, որոնք ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչի ներդրված դասարանների՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող (այդ թվում՝ 200 ժամ բացակայությունների արդյունքում ծրագրային նյութը բաց թողնելու դեպքում) սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովմանը, քանի որ չափորոշչի բովանդակությունը և ծրագրային նյութը տարբերվում են: 1 0 0 1435
Քննարկվել է 13.07.2023 - 28.07.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ ուսումնական հաստատություններում կառավարման նոր մոդելին անցնելու ողջ տրամաբանությունը տնօրենի կողմից բովանդակային պատասխանատվություն կրելն է, որի համար վերջինս պետք է կազմի հաստատության զարգացման ծրագիրը, ինչից պարզ է դառնալու, թե որքանով է հավակնորդը պատկերացնում հաստատության զարգացման հեռանկարը, ինչպես է իրականացնելու այն բոլոր քայլերը, որոնք միտված են լինելու հաստատությունում կրթության որակի բարձրացմանը, նոր չափորոշչով կրթություն կազմակերպելուն, և այդ համատեքստում կարևորվում է մասնագետի պատրաստվածությունն ու համապատասխանությունն այն պաշտոնին, որին հավակնում է: Ուստի Կրթության կառավարման պետական լիազոր մարմինը նպատակահարմար է գտնում տնօրենի հետ անցակցվող հարցազրույցի գործառույթը ստանձնելն այս փուլում, որը շատ կարևոր է գործընթացի մեկնարկի փուլում ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ովքեր են լինելու հաստատությունների ապագա կառավարիչները կարևորագույն այդ պաշտոնում, և արդյոք զարգացման ծրագրերը համահունչ են պետական քաղաքականության սկզբունքներին: Անհրաժեշտություն է առաջացել նաև նկարագրելու հարցազրույցի ընթացակարգը: Ներկայում գործող կարգում առկա է բողոքարկման վերաբերյալ կարգավորում, որն արտացոլված չէ վերնագրում: Կարգում առկա է նաև ժամկետի հետ կապված խնդիր, որն ի հայտ է եկել գործընթացը մեկնարկելու ժամանակ: Հաշվի առնելով այս և նմանօրինակ այլ խնդիրները՝ տնօրենի մրցույթի կարգում փոփոխության անհրաժեշտություն է առաջացել: 7 16 8 2214
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.07.2023 - 27.07.2023 «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին ըստ ոլորտների տրամադրվող կրթական մրցանակների շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին ըստ ոլորտների տրամադրվող կրթական մրցանակների շնորհման կարգ 2 1 0 839
Քննարկվել է 07.07.2023 - 23.07.2023 «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, կորստի հետևանքով հնարավոր հոգեբանական խնդիրների հաղթահարման, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ 1 1 0 912