Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 25.11.2019 - 10.12.2019 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N543Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա և հաշվի առնելով ՀՀ կառավարության 14․09․2018թ. №1010-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» դրույթները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքները։ Մասնավորապես, հանձնաժողովի 09.08.2017թ. N344Ն որոշմամբ հաստատվել Է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները, ապա 18.08.2018թ. N289Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգը, որտեղ նկարագրված է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում աստիճանաբար մրցակցային շուկայի բաղադրիչների ներդրման գործընթացը։ Հաշվի առնելով վերը նշվածը և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին հատվածներում առևտրի մեխանիզմների առանձնահատկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները՝ սահմանելով նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի համապատասխան սեգմենտներում մասնակիցների պատասխանատվությունների շրջանակը և մեխանիզմները 6 0 1 6225
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 20.11.2019 - 06.12.2019 «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկան հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի N325Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներ Նախագծով նախատեսվում է սահմանել անհատական հանրային ամրակցված կամ շարժական կապի հեռախոսացանցերում զանգերի վերջնավորման մեծածախ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և կիրառման կարգը։ 3 0 0 4904
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.11.2019 - 01.12.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ցանցային կանոնների 2-րդ բաժնով նախատեսված երկարաժամկետ ծրագիրն առաջին անգամ կազմվում է հնգամյա (2020-2024 թվականներ) ժամանակահատվածի համար և հաստատվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Սակայն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն սույն թվականի հունիսի 13-ին №08/23 գրությամբ տեղեկացրել է հանձնաժողովին, որ նշված ծրագիրը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել իրականացնել՝ խնդրելով երկարաժամկետ հնգամյա ծրագրի հաստատման ժամկետը տեղափոխել 2020 թվականի հունվարի 1-ը։ 3 0 0 4944
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.11.2019 - 24.11.2019 Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, համաձայն որի՝ սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի սահմանած կարգով, և նպատակ ունենալով կանոնակարգել սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումով հաստատված այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկայի 2.6-րդ կետը, որոշման նախագծով վերանայվել են ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարի հաշվարկման դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով 2019 թվականի սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։ 2 0 0 5137
Քննարկվել է 09.09.2019 - 25.09.2019 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №88Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն արևային, հողմային, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած էլեկտրակայաններում նոր արտադրության լիցենզիաների տրամադրման և դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի 2020 թվականի հունվարի 1-ից գործող լիցենզիաների տրամադրման և սակագների սահմանման ժամկետային կարգավորումները, որոնք կնպաստեն ոլորտի ներդրումային ակտիվության բարելավմանը։ 7 0 0 6110
Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.08.2019 - 23.08.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով հանձնաժողով ներկայացված դիմումները և նպատակ ունենալով բարելավելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով ընտանիքների նոր սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարի սահմանման գործընթացը, հանձնաժողովը մշակել է որոշման նախագիծ, որով նոր սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով` առանձին դեպքերում հանձնաժողովի կողմից կայացվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով ընտանիքների նոր սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարների սահմանմանն ուղղված անհատական որոշումներ։ 3 0 0 4827
Քննարկվել է 16.07.2019 - 01.08.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշմամբ հաստատվել է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը։ Նշված կարգի համաձայն՝ արտադրության լիցենզիաներով կառուցման (վերակառուցման) ժամանակահատված սահմանվում է համաձայն հայտատուի կողմից հայցվող ժամկետի։ Նույնը վերաբերում է նաև արդեն իսկ տրամադրված լիցենզիաներով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածների երկարաձգամն, երբ վերջինս կրկին երկարաձգվում է լիցենզավորված անձի հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան նախկին երկարաձգման ժամկետի չափով՝ հաշվի առնելով լիցենզավորված անձի, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակազմի կողմից հիմնավորվող ժամկետը։ Տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանման նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անհրաժեշտ է համարում սահմանել կայանների (ըստ տեսակների) կառուցման ժամանակահատվածների և նրանց երկարաձգման ժամկետներ։ Միևնույն ժամանակ որոշակի փոփոխություններ են կատարվում նաև արտադրության լիցենզիա ստանալու նպատակով հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկում։ 1 0 0 5045
Քննարկվել է 09.07.2019 - 30.07.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի №659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով հանձնաժողով ներկայացված դիմումները և նպատակ ունենալով բարելավել բազմաբնակարան շենքերում առանձնացված միավորների (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարների հաշվարկման գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ, որով սահմանվել են բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարները հաշվարկելու բանաձևեր։ 2 0 0 5075
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 25.06.2019 - 11.07.2019 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների, անհրաժեշտ հասույթի կազմում ընդգրկված ծախսերի հաշվարկման մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով ունենալ ձևավորվելիք նոր շուկայական հարաբերություններին համահունչ սակագներ (մասնավորապես՝ բաշխման ծառայության մասով)։ 2 0 0 5771