Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.12.2024 - 03.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N922-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ մուտք գործելուց նույնականացման արդյունքում հարկային մարմնի տեղեկատվական համակարգը ինքնաշխատ շնորհում է հարկ վճարողի հաշվառման համարը` առանց դիմումի ներկայացման։ Եթե ֆիզիկական անձն ունի ՀՎՀՀ, ապա անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։
Մնաց {days} օր
0 2707

Քննարկվել է 16.12.2024 - 10.01.2025

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 3325

Քննարկվել է 09.12.2024 - 24.12.2024

«Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում 2025 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն) դրոշմավորումը իրականացվում է համաձայն ԵՏՀ խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազ­մա­կերպչական մոդելի։
Մնաց {days} օր
0 4111

Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ազգային օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների գները (սակագները) և ազգային օպերատորի կողմից հետագծման օբյեկտը տեղորոշման կապարակնիքներով ապահովման համար պատասխանատու անձին տրամադրվող տեղեկությունների կազմը, տեղեկությունների տրամադրման կարգը, տեղեկությունները չտրամադրելու համար պատասխանատվությունը նրանց միջև կնքվող պայմանագրով սահմանման վերաբերյալ իրավակարգավորում։
Մնաց {days} օր
0 2727

Քննարկվել է 06.11.2024 - 27.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման կարգավորումները 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-95-Ն Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու հանգամանքով:
Մնաց {days} օր
0 2804

Քննարկվել է 04.11.2024 - 19.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N155-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ և 2-րդ կետի 2-րդ ենթակետերի խմբագրությունները համապատասխանեցնել 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 2-րդ հոդվածով կատարված փոփոխությանը, որին համապատասխան մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հաշվառվելու են որպես ռիսկային փոխհատուցվող գումարներ։
Մնաց {days} օր
0 2710

Քննարկվել է 25.10.2024 - 11.11.2024

Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին   Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի որոշակիացնել մաքսային ստուգումների գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով գործող կարգավորումներով չսահմանված հարցերը, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, սահմանել պատասխանատվության նորմեր մաքսային ստուգման արդյունքներով` լրացուցիչ հայտնաբերված պարտավորությունների նկատմամբ:   
Մնաց {days} օր
0 3006

Քննարկվել է 24.10.2024 - 08.11.2024

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված վերահսկող մարմնի և Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված լիազորված օպերատորի միջև փոխգործակցության (ներառյալ տեղեկատվական փոխգործակցության) կարգը։ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև փոխանակվող տեղեկությունների կազմը․ վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերը։
Մնաց {days} օր
0 2390

Քննարկվել է 17.10.2024 - 01.11.2024

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանել պատասխանատվություն՝ հարկ վճարողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ ՀԴՄ-ի տեղեկատվական կտրոնի միջոցով տպագրվող տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելու կամ սխալ տվյալներ փոխանցելու համար։
Մնաց {days} օր
0 3162
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: