Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 21.12.2021 - 05.01.2022

«Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը։ Ընդ որում, էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանվել է հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով մի շարք երկրների (Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության) հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները։ Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ են համարվում` - ծրագրային ապահովման (ներառյալ համակարգչային և օնլայն խաղերի) օգտագործման իրավունքի տրամադրումը, տեղեկատվական-հեռահաղորդակցման կապի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով տվյալների բազաների օգտագործումը, այդ թվում` դրանց հեռահար հասանելիության ապահովումը, ներառյալ` դրանց նորացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունների տրամադրումը, էլեկտրոնային գրքերի և այլ էլեկտրոնային հրապարակումների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, երաժշտական ստեղծագործությունների, տեքստով կամ առանց դրա, աուդիվիզուալ ստեղծագործությունների օգտագործման իրավունքի, այդ թվում` դրանց հեռավար օգտագործման իրավունքի տրամադրումը տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով, - տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը,  գովազդային հարթակների տրամադրումը, խորհրդատվության տրամադրումը, - տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները․ Նախագծի հավելվածի 3-րդ կետով սահմանվել է նաև, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ չեն համարվում` - ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումը, եթե ինտերնետով պատվերի արդյունքում դրանց տրամադրումը իրականացվում է առանց ինտերնետ կապի, - էլեկտրոնային հաշվողական մեքենաների համար ծրագրերի իրացումը (ներառյալ համակարգչային խաղերը), եթե դրանց փոխանցումը կատարվում է նյութական կրիչներով, - ինտերնետ հասանելիության ապահովման ծառայությունների մատուցումը:
0 3626

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.12.2021 - 30.12.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսվում է թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի ստացման էլեկտրոնային եղանակով գործընթացը կազմակերպել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով:
0 3575

Քննարկվել է 02.12.2021 - 17.12.2021

«Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) երբ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով ձևակերպումն անհնար է տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում, տեղեկատվական համակարգերի անսարքության մասին հարկային մարմինը տեղեկացնում է հարկ վճարողներին, 2) համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում (www.petekamutner.am): Խափանումների վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է դեպքը հատնի դառնալու օրվա դրությամբ: Ընդ որում՝ համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո հարկային մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) և ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն), 3) հրապարակված տեղեկատվությունը խմբավորվում է ըստ ամսաթվերի, ամիսների, տարեթվերի և պահպանվում հարկային մարմնի պաշտոնական կայքում` առնվազն 3 տարի ժամկետով:  4) նախագծով առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվել է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:
0 2773

Քննարկվել է 02.12.2021 - 17.12.2021

«Այն հանգամանքները սահմանելու մասին, որոնք ի հայտ գալու դեպքում ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթակա են հետագծելիության» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) հետագծելիության ենթակա են Ցանկում ընդգրկված և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ) կամ որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կամ որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից վերցվել են արգելանքի և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում դրանք չեն պահանջվել, 2) նշված ապրանքներն ենթակա են հետագծելիության, եթե այդ ապրանքները Կառավարության որոշման համաձայն իրացվում են մաքսային մարմնի կողմից կամ  այդ ապրանքները իրացվում են Կառավարության կողմից` պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնելու համար լիազորված պետական մարմնի կողմից կամ այդ ապրանքները Կառավարության որոշման համաձայն անհատույց տրամադրվում են կազմակերպություններին, 3) այդ ապրանքների իրացման կամ անհատույց տրամադրման գործարքների մասով պետք է դուրս գրվեն հաշվարկային փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան, դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ներառելով նաև հետագծելիության ենթակա ապրանքների մասով հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները, 4) նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և նախատեսվում է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:
0 2887

Քննարկվել է 24.11.2021 - 09.12.2021

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով առաջարկվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել օգոստոսի 6-ը: Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգման կարիքն առաջացել է այն պատճառով, որ ներկայումս պետության կողմից վարվող պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման քաղաքականության շրջանակներում իրականացվում են առկա և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում նախատեսվող պետական մարմինների կողմից բիզնես գործընթացների վերլուծության և կրկնությունների վերհանման գործողություններ և նշված նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել և գործում է փորձագիտական խումբ։
1 3434

Քննարկվել է 24.11.2021 - 09.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը նպատակ է հետապնդում իրավական կարգավորման ենթարկել Օրենսգրքում օգտագործվող փոխկապակցված անձանց հասկացությունը` տալով հնարավորինս սպառիչ սահմանումներ և փորձելով բացառել այն դեպքերը, երբ իրականում փոխկապակցված անձանց փոխկապակցված ճանաչելը կարող է դառնալ անհնար միայն թերի իրավակարգավորման պատճառով:
3 5074

Քննարկվել է 24.11.2021 - 09.12.2021

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորում են իրավահարաբերությունները խաղային ոլորտում: Ընդ որում, խաղային ոլորտը վերոնշյալ օրենքների իմաստով ընդգրկում է բոլոր տիպի շահումով խաղերը` ներառյալ միջազգային պրակտիկայում ընդունված, որպես «մոլեխաղ» սահմանվող խաղերը:
0 4460

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.11.2021 - 25.11.2021

««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ներկայացված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ մաքսային/հարկային ծառայողների կերպարի, վերջիններիս մասով հանրային ընկալման փոփոխություն, արդիական և թափանցիկ ՊԵԿ ընդունելության գործընթաց,  հայտարարված հաստիքին համապատասխանող, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային կարողություններով օժտված կադրեր։ Ի հաշիվ թեկնածուների ցուցակների կունենանք բարձր որակավորմամբ և մասնագիտական կարողություններով օժտված կադրային ռեզերվի մշտական առկայություն։
0 4012

Քննարկվել է 29.10.2021 - 13.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության վարչական վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու և լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելու նպատակով:  
1 3832