Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.12.2022 - 14.01.2023

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանելու է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Նախագծի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
0 2685

Քննարկվել է 23.12.2022 - 07.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9 Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ, ի թիվս այլնի՝ սահմանված են տրանսպորտային միջոցի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Քանի որ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում, սեփականության իրավունքի դադարման գրանցման համար պետական տուրքի վճարման պահանջ, ուստի անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում կատարել լրացում՝  նախատեսելով որպես տրանսպորտային միջոցի տեսակ հանդիսացող ավտոմեքենայի՝ մի ֆիզիկական անձի կողմից այլ ֆիզիկական անձի օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում, այդ ավտոմեքենայի սեփականության իրավունքի դադարման գրանցման համար վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց ներկայացնելու պահանջ։
1 2288

Քննարկվել է 20.12.2022 - 04.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի N 569 որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 5-րդ գլխին։
0 2030

Քննարկվել է 20.12.2022 - 04.01.2023

«Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման կարգը, ինչպես նաեվ փոխադրման (տեղափոխման), վերբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման եվ իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է հաստատել մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման կարգը, ինչպես նաև փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը։
0 1637

Քննարկվել է 19.12.2022 - 03.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2177-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2177-Լ որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 338-րդ հոդվածին։
0 2196

Քննարկվել է 16.12.2022 - 31.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 28-րդ հոդվածին։
0 2140

Քննարկվել է 13.12.2022 - 28.12.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի թիվ 1624-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի թիվ 1624-Նորոշման լիազորող նորմի ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վերոնշյալ կարգավորումները և հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները, որոնց համաձայն՝ ոլորտային առանձնահատկությունների առկայության դեպքում վարքագծի կանոնները կարող է սահմանել հանրային ծառայության տվյալ տեսակը ղեկավարող մարմինը՝ մշակվել է Հարկային ծառայողի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը՝ դրանով պայմանավորված էլ Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի թիվ 1624-Ն որոշումը:
0 1780

Քննարկվել է 13.12.2022 - 28.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1494-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 14-րդ հոդվածին։
0 2167

Քննարկվել է 29.11.2022 - 14.12.2022

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերով կարգավորվում է «Մաքսային կարգավորման մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներով սահմանված՝ մաքսային ծառայողների կողմից վարչական ձերբակալման գործիքակազմի արդյունավետ կիրառման հնարավորությունը։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է նաև Կառավարության լիազորությունը՝ սահմանելու մաքսային հսկողության գոտիներում քաղաքացիների համար վարքագծի պարտադիր կանոններ սահմանելու վերաբերյալ, որի հետ մեկտեղ, տրամաբանորեն, մաքսային իրավախախտումների շրջանակը լրացվում է նաև մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների խախտման համար սահմանվող պատասխանատվությամբ։
0 1799