Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.05.2023 - 30.05.2023

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման գործընթացն ավելի արդյունավետ, ճկուն ու նպատակամետ դարձնելու նպատակով Նախագծով նաև նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով սահմանել որոշակի բացառություններ: Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է վերացնելու «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար նախատեսելու որոշակի բացառություններ՝ գործընթացն ավելի արդյունավետ, հոսուն, ճկուն, ինչպես նաև նպատակամետ դարձնելու համար:   
0 1382

Քննարկվել է 08.05.2023 - 23.05.2023

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը:
1 2499

Քննարկվել է 03.05.2023 - 18.05.2023

«ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ)ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1214-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսանկարահանող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն  ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:
0 2590

Քննարկվել է 03.05.2023 - 18.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսանկարահանող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն  ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:
4 2501

Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N570-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ռիսկի համակարգի կիրառման առումով որպես ռիսկային չափանիշ հիմք վերցնել նաև  արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները։ Առաջարկվում է Որոշման N1 հավելվածում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի գնահատել ոչ միայն կոնկրետ հարկային հաշվարկի ռիսկը, այլ նաև հարկ վճարողի որոշակի ժամանակահատվածի և (կամ) գործունեության արդյունքների ռիսկայնությունը։ Միաժամանակ, առաջարկվում է հանել այն կարգավորումը, որի համաձայն՝ հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են ցածր ռիսկայնության խմբում:
0 1521

Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։
0 1964

Քննարկվել է 21.04.2023 - 06.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի N1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի N1177-Ն որոշմամբ սահմանված` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությանը:
0 1789

Քննարկվել է 20.04.2023 - 05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում և նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում, համաձայն որոնց՝ այն դեպքերի համար, երբ դեբիտորական պարտքերը առաջանում են պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, ապա այդ դեբիտորական պարտքերը հարկման առումով ճանաչել անհուսալի՝ պարտապանի լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հիմքով (եթե պարտապանը մտադիր չէ ենթարկվել ֆինանսական առողջացման) և նվազեցվել համախառն եկամտից լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հաշվետու տարում։
0 1755

Քննարկվել է 12.04.2023 - 27.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 892-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 246-րդ հոդվածին։
0 1934