Քննարկվել է 25.11.2020 - 10.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին կտրամադրվեն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գնահատված նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև լիզինգառուների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները: 0 0 0 6958
Քննարկվել է 18.11.2020 - 03.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկելու ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները՝ ըստ շինության գտնվելու վայրի տարածագնահատման համապատասխան գործակիցների, որոնք սահմանված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։ 0 0 0 8145
Քննարկվել է 19.10.2020 - 03.11.2020 ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե: 1 0 0 6277
Քննարկվել է 16.10.2020 - 31.10.2020 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անշարժ գույքի կադաստր վարող մարմնին կտրամադրվեն հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները։ Տրամադրված տեղեկությունների հիման վրա անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից կիրականացվեն անշարժ գույքի կադաստրային գնահատություններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն հարկ հաշվառող մարմիններին՝ անշարժ գույքի հարկը հաշվարկելու համար։ 1 0 0 6358
Քննարկվել է 12.10.2020 - 27.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կատարման անհրաժեշտությամբ: 2 0 1 10651
Քննարկվել է 12.10.2020 - 27.10.2020 «ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեությանն առնչվող հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքներին, ներառյալ տարածական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը, տարածմանը և տրամադրմանը վերաբերող հարցերը: 1 0 0 7940
Քննարկվել է 25.09.2020 - 10.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով իրականացվում են ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգից բխող իրավական կարգավորումներ: 4 1 0 6974
Քննարկվել է 22.09.2020 - 07.10.2020 ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Ինտեգրված կադաստրի համակարգի ներդրմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները` ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա, տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում, իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունում՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն: 3 1 1 6541
Քննարկվել է 09.09.2020 - 26.09.2020 ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե: 3 2 0 7111