Ոստիկանություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կապահովի քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրվող դրամական օգնությունների գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարումը։
0 3232

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի ներպետական իրավական ակտերի համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված իրավական ակտերին:
0 3270

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.02.2022 - 06.03.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5‑րդ մասի համաձայն՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում, իսկ սույն դեպքում առաջարկվող փոփոխությունը չի հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ՝ ՀՕ-27-Ն օրենքով փոփոխվող կամ լրացվող դրույթներում կատարվող փոփոխություն, առաջարկվում է ՀՕ-27-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում «մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը» բառերով։
0 4149

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.02.2022 - 27.02.2022

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Սույն նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել անչափահաս մեղադրյալի, վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու և ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսումից  խուսափող ճանաչված, թափառաշրջիկությամբ,  մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետևանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ, որի համաձայն կհաստատվի ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգը, ինչն էլ հնարավորություն կնձեռի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և վերջիններիս ծնողների շրջանում:
0 3949

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.02.2022 - 27.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում որոշման մեջ առկա կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում ամրագրված իրավակարգավորումներին:
0 3144

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվող լրացումը հնարավորություն կընձեռի առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարաբերությունները, առավել արդյունավետ կերպով կլուծի բռնության գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները:
0 4292

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.02.2022 - 18.02.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Օրենսգրքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։
0 3728

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը միմյանց համապատասխանեցնելու նպատակով։ Մասնավորապես, 27․12․2021թվականից ուժի մեջ է մտել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-376-Ն օրենքը /այսուհետև՝ Օրենք/, սակայն նույնաբովանդակ փոփոխություններ չեն կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ։ Արդյունքում, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգը սահմանող համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում առաջ են եկել անհամապատասխանություններ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ ու փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման մեջ:
0 5369

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ, սահմանելով, որ ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանվում է ՀՀ վարչապետի կողմից։Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի N 731 Ն որոշման մեջ, համաձայն որի ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների համար կսահմանվի 001 II 01 – 999 II 01 հաշվառման համարանիշերի նիշերը, քանի որ դրանք նախկինում տրամադրվել են Ոստիկանությանը և ներկայումս էլ օգտագործվում է ՀՀ ոստիկանության կողմից։
0 3459