Ոստիկանություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.07.2020 - 29.07.2020

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը նախևառաջ պայմանավորված է օրենքով ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրիագծի հետ փաթեթով ներկայացված մյուս նախագծերի մշակումը իր հերթին պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 20-րդ կետից, որի համաձայն հստակ օրենսդրական կարգավորումներ պետք է նախատեսվեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի սահմանափակման համար:
0 6101

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1650-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու անհրաժեշտությունը։
0 5539

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու օրենսդրությամբ երաշխավորված պահանջը, հետևաբար վերացել է նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու անհրաժեշտությունը։
0 5669

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան գանձապետական հաշիվների վարումը:
0 5706

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես և ցանկալի համարանիշերի տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի կիրարկումն այն համատեքստում, որ սահմանվեն մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը։
0 5514

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1908-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու անհրաժեշտությունը։
0 5570

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու անհրաժեշտությունը։
0 5387

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։
0 5124

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 22.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի կիրարկումն այն համատեքստում, որ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշմամբ հստակ ամրագրվի ցանկալի համարանիշեր և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ստանալու համար նախատեսված չափով գումարը ՀՀ պետական բյուջե գանձվելու հանգամանքը։  
0 5386