Քաղաքաշինության կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 22.06.2021 - 07.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է գերեզմանատների ու դիակիզարանների սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը դասակարգել՝ ելնելով դրանց հզորությունից /մեծությունից/ և շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգավորության աստիճանից, սահմանել կառուցապատման, բարեկարգման, բնապահպանական կանոններ: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910 որոշման 4-րդ հավելվածով հաստատված կանոններում: Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ձևավորված բնակավայրերում կազմակերպել արդի չափանիշներին համապատասխան նոր տիպի գերեզմանատներ և դիակիզարաններ:  
0 4328

Քննարկվել է 17.06.2021 - 02.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ քաղաքաշինության կոմիտե են դիմում ՀՀ մարզերի գյուղական և քաղաքային համայնքները՝ ավտոտեխսպասարկման կետեր (կայանքներ) կառուցելու և համապատասխան դիրքորոշում լիազոր մարմնից ստանալու ակնկալիքով: ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 263-Ն հրամանով ՀՀ տարածքում ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման համար սահմանված են նորմեր, որոնք նախատեսում են 1 տեխսպասարկման կետի մասով առնվազն 200 ավտոմոբիլների տեղակայում և այդ գործընթացի ապահովման համար հողամասի հատկացման մեծ մակերեսներ: Նշված չափորոշիչը գրեթե կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ քաղաքային և առավել ևս գյուղական բնակավայրի համար, որտեղ նմանատիպ սպասարկման կետի հզորությունը անմիջականորեն պայմանավորված  է բնակավայրերի (շատ դեպքերում  սակավաթիվ) բնակիչների քանակով: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ խնդրի կարգավորումը ենթադրում է նաև որոշակի քանակով աշխատատեղերի և ՀՀ մարզերի բնակչության զբաղվածության ապահովում՝ առաջարկվել է նշված նորմերի 305-րդ կետում կատարել փոփոխություն և ավտոտեխսպասարկման կայանքների համար սահմանել  իրատեսական չափորոշիչ՝ ըստ եռաստիճան դասակարգման՝ մինչև 10 ավտոմոբիլների, 11-30 և 30-ից ավելի ավտոմոբիլների համար:  
0 4427

Քննարկվել է 31.05.2021 - 15.06.2021

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել բնակության համար ոչ պիտանի ճանաչելու, նշված շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման և շենքերի քանդման  ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը:
0 3793

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 18.05.2021 - 02.06.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N712-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N2215-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նպատակը՝ N712-Ն որոշման նախատեսված՝ ոչ ամբողջական ֆինանսավորված աշխատանքների ֆինանսավորման ապահովումն է, Ջրաձոր համայնքում Ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների մասով N712-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և այդ շահառուների մասով արդեն իսկ ՀՀ 2020 թվականի բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներն այդ նպատակին ուղղելու եղանակով: Միևնույն ժամանակ, նախագծով ամրագրվում է, որ Ջրաձոր համայնքում Ծրագրի շահառու ճանաչված ընտանքիների բնակարանային խնդրի լուծումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսական ապահվման հարցը դիտարկվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N1411-Լ որոշմամբ հաստատված՝ «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի շրջանակներում՝ Ջրաձոր համայնքի վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:
0 4607

Քննարկվել է 26.03.2021 - 16.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով վերանայվել կամ լրացվել են  քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերին վերաբերող դրույթները, համաձայնեցման պահանջները և համաձայնեցման ներկայացող փաստաթղթերի ցանկերը, հստակ նշվել է որ օբյեկտների վրա է տարածվում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշմամբ հաստատված կարգը, իրականացվել են նաև այլ ճշգրտումներ: Ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանությունները, կկանոնակարգվեն հատուկ կարգավորման գոտիներում քաղաքաշինական գործունեությանը ներկայացվող պահանջները, գործընթացը կիրականացվի հստակ սահմանված պայմանների շրջանակներում:
2 4738

Քննարկվել է 04.03.2021 - 19.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 31.10- «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆ ՀՀՇՆ 31.10- «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծման արդի պահանջները, ներառյալ նմանատիպ օբյեկտների կոնստրուկտիվ համակարգի հաշվարկները, նախագծումը, կառուցումը, արդիականացումը և անվտանգ շահագործում` հաշվի առնլով հանրապետության երկրաբանական և բնակլիմայական պայմանները, կիրառվող շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, ժամանակակից տեխնոլոգիաները, բնութագրերն ու առանձնահատկությունները, սանիտարատեխնիկական պայմանները, սանիտարահիգիենիկ պահանջները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության պահանջները:
0 5310

Քննարկվել է 13.01.2021 - 28.01.2021

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով հաստատվող կանոններով սահմանվում են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկարագիրը, դրա պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների դասակարգման ընթացակարգը, որը ներառում է քաղաքաշինական, հակահրդեհային և սանիտարական նորմերի պահանջների ապահովմանն ուղղված կազմակերպչական և տեխնիկական համալիր միջոցառումներ, որոնց ժամանակին չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շենքին, շենքի շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին: Բացի այդ, սահմանվում են նաև շենքի կառուցվածքային տարրերի շահագործման, Ներշենքային ինժեներական համակարգերի շահագործման, ինժեներական սարքավորումների ու սարքերի շահագործման կանոնները: Ակնկալվում է, որ կանոնների հաստատմամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից շենքերի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների մասով կցուցաբերվեն միասնական մոտեցումներ և որ ամենակարևորն է, առնվազն պարտավորված կլինեն նվազագույն պարտադիր իրականացման աշխատանքների մասով չցուցաբերել անգործություն: Նախատեսվում է նաև կանոնները հաստատվելուց հետո դրանք օգտագործել բազմաբնակարան շենքի կառավարման և վերահսկողություն իրականացնող մարմինների համար ուսումնական դասընթացների մշակման համար:
4 5920

Քննարկվել է 13.01.2021 - 28.01.2021

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումներով փորձ է արվել բացառել այն դեպքերը, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի դեպքում, որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում են ստանում շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող այն տարածքները (օրինակ՝ տանիք, նկուղ), որոնցում տեղակայված են շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական սարքավորումները:
2 7762

Քննարկվել է 24.12.2020 - 08.01.2021

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով սահմանվում է տարբեր նպատակային նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունությունը (երկրաշարժադիմացկունությունը) բարձրացնելու ուղղությամբ իրականացվող ծրագրերում շենքերը ներառելու առաջնայնության չափորոշիչները:
2 5104