Շրջակա միջավայրի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 04.10.2017 - 20.10.2017

ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգում  ներկայացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հնարավորինս նվազագույնի հասցնել ջրօգտագործման ծավալները, նվազեցնել ջրակորուստները, կօժանդակի ջրային ռեսուրսների պահպանությանը, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայման>>ը և տեխնոլոգիական լուծումների սահմանմանը: 
0 8640

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 25.09.2017 - 10.10.2017

«Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Ապօրինի հատումները դարձել են անտառային տնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենահիմնական պատճառներից մեկը, որը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ներկայումս անտառների պահպանության և ապօրինի հատումների դեմ պայքարի վերահսկողական համակարգը, մարդկային ռեսուրսները և տեխնիկական հագեցվածությունը, հաշվի առնելով երկրի բարդ ռելիեֆի առանձնահատկությունները, բավարար չեն անտառային էկոհամակարգերի պահպանության, ապօրինի անտառհատումների կրճատման, անտառների ամբողջականության ապահովման համար: Վերահսկողական համակարգում առկա բացերը և ապօրինի անտառհատման դեմ պայքարի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ընդունել Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգ, որը կնախանշի գործողությունների հետագա ընթացքը։   
0 7775

Քննարկվել է 07.09.2017 - 27.09.2017

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալությամբ տրամադրելու գրավչությունը` կախված կատարվող ներդրումների ծավալից:
0 8640

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.09.2017 - 27.09.2017

<<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ <<Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով կանոնակարգելու բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը: Ներկայումս տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքներ կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրենց տարածքների օգտագործման հետ կապված հարցերը կարգավորում են ելնելով տարածքների առանձնահատկություններից: Որոշման ընդունմամբ բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպությունները կունենան միասնական մոտեցումներ տարածքների օգտագործման տրամադրման հարցում:
0 9065

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.09.2017 - 27.09.2017

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ <<Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին >> ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի  նախագիծը մշակվել է նպատակ ունենալով բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ տվում բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը:
0 8346

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.08.2017 - 19.09.2017

<<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտոմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 10-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
0 8296

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.08.2017 - 19.09.2017

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր  Առաջարկվող օրենքների  նախագծերի ընդունման հետևանքով կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:
0 11658

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.08.2017 - 19.09.2017

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը Նախագծերի ընդունումը միտված է  ապահովելու Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների պահանջները:
0 8240

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.08.2017 - 09.09.2017

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Ներկայացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
1 10862