Քննարկվել է 08.11.2019 - 24.11.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման, վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական վճարների և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակների բարձրացմամբ կապահովվեն օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների նվազագույն սոցիալ-կենցաղային պահանջները, անհրաժեշտ ծախսերը, կենսագործունեության համար նվազագույն պայմանները, ինչը կխթանի, ընդհանուր առմամբ, ծառայողների ուսումնական գործընթացը և վերջիններիս կողմից մասնագիտական ու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքների ապահովումը: 5 0 0 7486
Քննարկվել է 06.11.2019 - 22.11.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի, որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի, և նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը: 4 0 0 8102
Քննարկվել է 05.08.2019 - 20.08.2019 «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության և դրա իրականացման 2020 – 2030 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 85-րդ կետի կատարման ապահովման նպատակով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պլանավորել և իրականել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: 5 1 1 8899
Քննարկվել է 01.08.2019 - 17.08.2019 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում` բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը, պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները, քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը, քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը: 4 0 3 19023
Քննարկվել է 27.06.2019 - 12.07.2019 ««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆօրենքի նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո անհրաժեշտ է իրականացնել մի շարք փոփոխություններ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտային իրավական ակտերում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լիարժեք մշակել և իրականացնել Կառավարության քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրան վերապահված բնագավառում՝ ինչի արդյունքում կազմակերոպությունների կանոնադրությամբ սահմանված որոշ լիազորություններ փոխանցվելու են Փրկարար ծառայությանը և սահմանվելու են «Փրկարար ծառայության մասին» օրենքով՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 3 1 1 8490
Քննարկվել է 26.06.2019 - 11.07.2019 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով: Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի գույքագրումը սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների առաջին՝ սկզբնական փուլն է: 2 0 2 9291
Քննարկվել է 22.05.2019 - 07.06.2019 ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծեր Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո անհրաժեշտ է իրականացնել մի շարք փոփոխություններ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտային իրավական ակտերում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լիարժեք մշակել և իրականացնել Կառավարության քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված բնագավառում՝ ինչի արդյունքում կազմակերուպությունների կանոնադրությամբ սահմանված որոշ լիազորություններ փոխանցվելու են Արտակարգ իրավիճակների նախարարությանը և սահմանվելու են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 2 64 23 12893
Քննարկվել է 05.02.2019 - 20.02.2019 «ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրումը կնպաստի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանը և զարգացմանը, բնական և տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, կմշակվեն միջոցառումներ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, համայնքի և բնակչության ունեցվածքի պահպանման: Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակները դարձնել աղետներին դիմակայուն՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր համայնքների, մարզերի և երկրի կայուն զարգացման համար: 5 0 0 11652
Քննարկվել է 18.01.2019 - 03.02.2019 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ, համաձայն որի օրենքով սահմանել հավելավճար՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի համար: Ընդ որում՝ հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը նախատեսվում է սահմանել Կառավարության որոշմամբ: 10 0 0 9794